Ահաբեկչության վտանգ Հարավային Օսիայում
Կասկածելի մարդկանց մասին տեղեկությունը, որոնք իբր հայտնվել են Հարավային Օսիայի մայրաքաղաքում և ահաբեկչական ակտեր են ծրագրում որոշ դպրոցներում, կայծակի արագությամբ տարածվեց քաաքում: Մարդիկ զանգում էին միմյանց ու խնդրում շատ զգույշ լինել: Ծնողները զանգում էին դպրոցներ՝ ճշտելու, կարգին է արդյոք ամեն ինչ: Դպրոցներում, համենանյնդեպս նոյեմբերի 21-ի դրությամբ, ամեն ինչ սովորականի պես էր, ինչպես նաև ողջ Հարավային Օսիայում:
Հարավային Օսիայի նախագահն արտահերթ խորհրդակցություն հրավիրեց այդ շշուկների կապակցությամբ: Բնակչությանը հավաստիացրին, որ հանրապետությունում ահաբեկիչների հայտնվելու մասին տեղեկատվությունը մտացածին է: Այդուհանդերձ, ուժային կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Դպրոցներում, մանկապարտեզներում և բժշկական հաստատություններում վերահսկողությունն ուժեղացված է:
Խորհրդակցության ընթցքում քննարկվում էր անվտանգության բարձրացման երկարաժամկետ ծրագիրը: Մասնավորապես, առաջարկվում է դպրոցներում ներդնել անցագրերի համակարգ, ինչպես նաև վերազինել տեսանկարահանող համակարգերով ու հատուկ անցակետերով:
Նախագահն անձամբ հանձնարարել է ուժեղացնել ջրամբարների աղբյուրների ու ջրամատակարարման կայանների անվտանգությունը:
Տեղական ԶԼՄ միջոցով բնակչությանը դիմեցին նաև երկրի ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը՝ խուճապի չմատնվելու խնդրանքով: Դպրոցներում ստուգումներ անցկացվեցին: Պաշտոնապես արդյունքների մասին չհայտարարվեց, բայց այսօր արդեն խոսում են, որ շշուկները հացրել են դեռահասների մի խնբի, որը որոշել էր նման կերպ կատակել: