Ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի։ Լուսանկարներ, տեսանյութ
Ողջ Ռուսաստանում ապրիլի 21-ին ակցիաներ են անցկացվել՝ ի աջակցություն ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի։
Նավալնին բանտում է, որտեղ հացադուլ է հայտարարել՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու պահանջով։ Քաղաքական գործչի առողջական վիճակին ծանոթ անկախ բժիշկները նրա վիճակը կրիտիկական են համարում։

Բացի այդ, նրա կողմնակիցները բողոքում են ռուսական իշխանությունում կոռուպցիայի մասին հետաքննություններ է հրապարակող՝ Նավալնիի ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն էքստրեմիստական կազմակերպություն հայտարարելու մտադրության դեմ։ Ռուսաստանի դատախազությունն այդ պահանջով արդեն դատարան է դիմել։ Եթե դատարանը որոշում կայացնի, կազմակերպությունն օրենքից դուրս կլինի։

REUTERS/Shamil Zhumatov
- Ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահ Պուտինը վախենում ընդդիմադիր գործիչ Նավալնիից
- «Ես մարդկանց չէի կարողանում ճանաչել և խոսել»․ Նավալնին պատմում է, թե ինչպես է մահից փրկվել
В Москве на Рождественской площади люди скандируют: «О таком нельзя молчать»
— Новая Газета (@novaya_gazeta) April 21, 2021
Видео: Иван Жилин / «Новая газета» pic.twitter.com/WlA5A5PqNK
Նավալնիի կողմնակիցներն ակցիաներ են անցկացրել ռուսական շատ քաղաքներում։ Ընդդիմադիրներն առաջինը սկսել էին հավաքվել երկրի արևելքում՝ Վլադիվոստոկում, Կրասնոյարսկում և Եկատերինբուրգում։

Որոշ քաղաքներում ակցիաները խաղաղ են անցել, մյուսներում մասնակիցներին ձերբակալել են։

Մոսկվայի ժամանակով ժամը 22:18-ին, «ՕՎԴ-ինֆո» կազմակերպության տվյալներով, ողջ Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ։
Полиция в Питере применяет шокеры, сообщает «Фонтанка»
— Новая Газета (@novaya_gazeta) April 21, 2021
Видео: «Фонтанка» pic.twitter.com/Vh7FaaXrIb
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բազմահազարանոց երթեր են տեղի ունեցել։

Ռուսաստանի ՆԳՆ գնահատմամբ՝ Մոսկվայում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ վեց հազար մարդ, Պետերբուրգում՝ շուրջ 4,5 հազար։ Ականատեսների խոսքով՝ Մոսկվայի ակցիային մասնակցել է մինչև 30 հազար մարդ։