Ըստ քննության վարկածի՝ Հազին փողոցում անծանոթի հետ կռիվ է հրահրել և շշով հարվածել նրա գլխին։ Լրագրողը մեղադրանքը հերքում էր՝ կռիվը սադրանք, իսկ իր կալանքը քաղաքական շարժառիթներ պարունակող համարելով։ Այդ կարծիքին էին նաև նրա գործընկերները, կուսակիցները, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Սեյմուր Հազին «ամենահայտնի» ադրբեջանցի խղճի գերիների թվին էր պատկանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա կալանքը ոչ իրավաչափ էր ճանաչել և վճռել, որ Ադրբեջանի կառավարությունը լրագրողին պետք է 15 հազար եվրո փոխհատուցում վճարի բարոյական վնասի և դատական ծախսերի համար։
Մարդն, ում հետ կռվել էր Սեյմուր Հազին, այն ժամանակ դատապարտվել էր վեցամսյա կալանքի։
Հինգ տարի, որոնք «օգտակար են եղել»
Բանտում գտնվելու ժամանակ Սեյմուր Հազին ամուսնացել է Նիգյար Յագուբլուի՝ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դստեր հետ։
Հազին իր ժամկետը գրեթե առանց միջադեպերի է կրել՝ չհաշված պահպանման պայմանների վերաբերյալ բողոքից։
Ազատ արձակվելով՝ Հազին ասել է, որ այդ հինգ տարին նա «օգտակար է անցկացրել»՝ զբաղվելով սպորտով և շատ կարդալով, և այժմ մտադիր է շարունակել իր գործունեությունը։
Սեյմուր Հազիի ազատ արձակվելուց հետո բանտում է ևս մեկ հայտնի լրագրող, որը խղճի գերի է ճանաչվել, Աֆղան Մուխտարլին։ Տվյալ պահին նա արդեն բազմիցս բողոքում է գաղութում իր իրավունքների սահմանափակումից։