Ադրբեջանցի պաշտոնյաներն ու պատգամավորները մասնակցել են լողափն աղբից մաքրելու ակցիային
«Կասպից ծովի օրվա» առթիվ Բաքվի մերձակայքում գտնվող Բուզովնա ավանում լողափղն աղբից մաքրելու «պաշտոնական» ակցիա է անցկացվել։ Դրանց մասնակցել են պաշտոնյաներ, պատգամավորներ, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամներ, արվեստագետներ, կամավորներ։
• Ինչպե՞ս է կառուցված Աբխազիայի զբոսաշրջային բիզնեսը
• Տեսապատմություն այն մարդկանց մասին, որոնք Երևանի աղբանոցում են աշխատում
Կեղտոտ լողափեր և դրանք մաքրելու ապարդյուն ջանքեր
Բաքվի շրջակայքում գտնվող հասարակական լողափերը շատ են աղտոտված։ Օրենքի համաձայն՝ աղբն աղբամանը չգցելու համար տուգանք է նախատեսված, սակայն գործնականում ոչ ոք ոչ ոքի չի պատժում։
Յուրաքանչյուր ամառ քաղաքացիները սկսում են դրանից բողոքել, իսկ շրջակա միջավայրի պաշտպանները սկսում են ահազանգել։
Ակտիվ երիտասարդությունն ինքնուրույն աղբահանություն է կազմակերպում տարբեր լողափերում, ամեն անգամ տոննաներով աղբ է հավաքում, սակայն շուտով ամեն ինչ կրկին նույնն է դառնում։
Ի՞նչ առանձնահատկություն ունի ներկայիս ակցիան
Ներկայիս ակցիան մնացածներից տարբերվում է նրանով, որ
— կազմակերպվել էր պաշտոնական մակարդակով;
— պաշտոնական միջոցառման բնույթ էր կրում՝ պաշտոնյաների և արտիստների ելույթներով։
Ակցիան անցկացվել է «Մենք միասնական ենք, մենք միասին պաշտպանում ենք Կասպից ծովը» կարգախոսով։ Մաքրվել է 10 հեկտար լողափ։
Նման կերպ կազմակերպիչներն ուզում են «ուժեղացնել հանրության դերը Կասպից ծովի և առափնյա գոտու բնապահպանական վիճակի բարելավման գործում», փոխանցում է Report-ը՝ վկայակոչելով բնապահպանության և բնական պաշարների փոխնախարար Ֆիրդովսի Ալիևի խոսքերը։
Նախարարության ներկայացուցիչը հերթական անգամ դիմել է ափամերձ հյուրանոցների և ռեստորանների տերերին՝ խնդրելով մաքրող սարքեր տեղադրել և կեղտաջրերը ծովը չլցնել։