Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչն ազատ է արձակվել դատարանի դահլիճից երկարատև կալանքից և տասնօրյա հացադուլից հետո
Լուսանկարը՝ «Թուրան» լրատվական գործակալության
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ազադ Հասանովը, որը մեղադրվում էր թմրանյութերի վաճառքի համար, ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դրան նախորդել էին քննչական մեկուսարանում Հասանովի անցակցրած տասն ամիսը և տասնօրյա հացադուլը։
• Այն մասին, թե ինչպես ադրբեջանցի բլոգերը հացադուլ հայտարարեց բանտում, և ինչի դա հանգեցրեց
• Նամակներ բանտից Հայաստանում ցմահ դատապարտյալից․ նամակ առաջին
Ազադ Հասանովի կալանքն ու հացադուլը
Ազադ Հասանովը «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ է։
2014թ-ին նա քաղաքական ապաստան էր ստացել Լիտվայում և այնտեղ էր շարունակում իր ընդդիմադիր գործունեությունը։
2018թ-ի հոկտեմբերի 10-ին նա Ադրբեջան էր եկել՝ ծանր հիվանդ հորը տեսակցելու։ Հաջորդ օրը նրան կալանավորել էին և մեղադրել թմրանյութերի վաճառքի մեջ։
Հասանովին 5-12 տարվա ազատազրկում էր սպառնում։ Նա հայտարարեց, որ կտտանքների սպառնալիքի տակ իրեն ստիպել են խոստովանել մեղքը։ Ադրբեջանցի իրավապաշտպանները դա քաղաքական հետապնդումների հերթական դեպք համարեցին։
Այդ օրվանից Ազադ Հասանովը քննչան մեկուսարանում էր։
Դատաքննությունը սկսվել էր փետրվարին և տևել մինչև օգոստոս։
Հուլիսի 22-ին դատական հերթական նիստին Ազադ Հասանովը հացադուլ էր հայտարարել։ Նա մտադիր էր հացադուլը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ գործը չի կարճվել։ Սակայն հուլիսի 31-ին նա դադարեցրել էր հացադուլը՝ դա բացատրելով նրանով, որ իրեն համոզել են կուսակիցներն ու փաստաբանը։
Ազատ արձակումը
Օգոստոսի 5-ին Ազադ Հասանովի վճիռը հրապարակվեց։ Նախնական մեղադրանքը փոխարինվել է ավելի մեղմ հոդվածով՝ «անձնական սպառման համար թույլատրելի քանակից ավելի թմրանյութերի ապօրինի շրջանառություն», — պատմում է Turan-ը։
Արդյունքում՝ Հասանին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման։ Սակայն, քանի որ այդ ժամկետի մեծ մասը նա արդեն նստել է, ապա մնացած մի քանի ամիսը փոխարինվել է պայմանական պատժով, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Հասանովը վճռին համաձայն չէ, այն համարում է անարդար, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ցանկանում է բողոքարկել այն։ Նա պատրաստվում է նաև Ադրբեջանից մեկնելու իրավունք ստանալ և Լիտվա վերադառնալ։