Ադրբեջանում 9 մարդ վարակված է կորոնավիրուսով. հայտնաբերվել է 3 նոր դեպք
Ադրբբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի ևս երեք դեպք: Երեքն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից: Երկրում վարակվածների թիվը հասավ իննի:
Բոլոր վարակվածները գտնվում են հատուկ ռեժիմով հիվանդանոցում: Ադրբեջանի սահմանը Իրանի հետ փակ է, սակայն միջանցք է թողնվել, որպեսզի երկու երկրների քաղաքացիները կարողանան վերադառնալ հայրենիք:
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ երկրում ամեն ինչ կա կորոնավիրուսի թեստավորման համար, հիվանդների վիճակը կայուն է, իրավիճակը հսկողության տակ է:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանում մինչև մարտի 9-ը ներառյալ փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և մանկապարտեզները: Դրանցում ախտահանում է անցկացվում: Ախտահանվում են նաև կայարանները, հասարակական տրանսպորտը: Մինչև մարտի 27-ը փակ են թատրոնները և համերգասրահները:
Հեռուստատեսությամբ մարդկանց բացատրում են, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. խնդրում են հաճախակի լվանալ ձեռքերը և խուսափել մարդաշատ վայրերից:
• Կորոնավիրուս․ այլևս ոչ մի գրկախառնություն՝ ողջույններ արմունկներով ու կոշիկներով: ՏԵՍԱՆՅՈՒԹ• Վրաստանում կորոնավիրուսով ևս հինգ վարակված է հայտնաբրերվել
“>