Ադրբեջանում նշել են Զինված ուժերի 100-ամյակը
Ադրբեջանը նշել է Զինված ուժերի օրը՝ զինվորականների մասնագիտական տոնը: Հունիսի 26-ը պետական տոն և ոչ աշխատանքային օր է 1998թ-ից:
Այս ամսաթիվն ընտրվել է այն պատճառով, որ 2018թ-ի հունիսի 26-ին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (Առաջին հանրապետություն) կառավարության որոշմամբ ստեղծվել է Ադրբեջանական առանձին կորպուսը: Փաստացի, դա Ադրբեջանի առաջին անկախ բանակն էր, որը մինչ այդ Ռուսական կայսրության կազմում էր: Այդ բանակը գոյություն ունեցավ մի քանի տարի, մինչև որ Ադրբեջանը մտավ ԽՍՀՄ կազմ: Այն «վերակենդանացվեց» արդեն 1991թ-ին, երբ Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց ինքնապաշտպանական ազգային ուժերի ստեղծման մասին օրենք:
Այսպիսով, ներկայիս հունիսի 26-ը ոչ միայն տոն է, այլ նաև՝ հարյուրամյա հոբելյան: Ի պատիվ դրա Ազադլիգ հրապարակում՝ մայրաքաղաքի կենտրոնում, շքերթ կայացավ, որին մասնակցեց մոտ 4 հազար զինվորական, 240 միավոր տեխնիկա և ավելի քա 70 թռչող սարք:
Պաշտպանության նախարարության համար դա նաև հնարավորություն էր «նորույթները» ցուցադրելու, օրինակ, վերջերս զինանոցում հայտնված հեռահար գործողության հրթիռահրետանային համակարգերն ու Bell-412 ամերիկյան ուղղաթիռները:
Բաքվեցիներն արդեն մի քանի օր է՝ բողոքում են, որ շքերթի նախապատրաստական աշխատաքները բարդացնում են նրանց կյանքը: Այն պատճառով, որ շատ կենտրոնական փողոցներ փակ էին, մարդիկ ստիպված էին կամ խցանումների մեջ սպասել կամ ոտքով տեղ հասնել: Թե մեկը, թե մյուսը տհաճ էր, քանի որ Բաքվում արդեն իսկական ամառ է՝ 35 աստիճան շոգ: