Ադրբեջանի նախագահը թվարկել է այն խնդիրները, որոնց դեմ անհապաղ պետք է պայքարել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի պլանային նիստ է անցկացրել, որը նվիրված է 2018թ-ի անցած ինը ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին։ Նիստին նա ավանդաբար անդրադարձել է բոլոր կուտակված սոցիալական խնդիրներին։ Հիմնականում, դրանք այն թեմաներն են, որոնք վերջին ժամանակներս ակտիվորեն քննարկվում են մամուլում և հասարակությունում, օրինակ՝ բնապահպանությունը և տրանսպորտը։
Այսպես, օրինակ, Ալիևը բավականին բացահայտ սպառնացել է նրանց, ովքեր զբաղվում են ապօրինի ծառահատումներով։ Նա ասել է, որ, թեև այդ խնդրի լուծման մեջ զգալի առաջընթաց կա, սակայն ամբողջությամբ արմատախիլ անել այն դեռևս չի հաջողվում։ Այդ օրենքը խախտողների հասցեին նախագահի ասած խոսքերը հնչել են բավականին կատեգորիկ․
«Եթե որևէ մեկն առանց բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության թույլտվության ծառ կտրի, թող իրեն մեղադրի»։
Նախագահը նաև․
- սպառնացել է փակել օդն աղտոտող ռեստորանները։ Խոսքը չմաքրված ծխի մասին է, որը արտանետվում է ծխատարերից և Բաքուն պատում մեգով ու տապակած մսի հոտով։ Վերջերս այդ հաստատություններին պարտավորեցրել են ֆիլտրեր տեղադրել։
- ասել է, որ մասնավոր ավտոբուսային ընկերությունները պետք է պետական ուժեղ վերահսկողության տակ առնել։ Ընդ որում, նա հիշատակել է մեծ աղմուկ բարձրացրած վթարը, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ․ ավտոբուսը բախվել է գնացքի, ինչի հետևանքով երեխա է զոհվել, տասնյակ անձինք վնասվածքներ են ստացել։
- կոչ է արել պայքարել նրանց դեմ, ովքեր իրենց ներկայացնումեն որպես բռնի տեղահանված, որպեսզի պետությունից բնակարան ստանան․ «Մենք այդ ոլորտում լուրջ բարեփոխումներ պետք է անցկացնենք, պետք է հաշվառում արվի, թափանցիկություն ապահովվի»։