Ադրբեջանական դպրոցներին պատրաստվում են թույլ տալ ձեռնարկատիրությամբ զբաղվել
Ադրբեջանական միջնակարգ դպրոցները կարող են ոչ միայն փող ստանալ բյուջեից, ինչպես նախկինում էր, այլ նաև ինքնուրույն գումար վաստակել ձեռնարկատիրության հաշվին։ Դա է նախատեսում «Հանրակրթության մասին» նոր օրինագծի 31-րդ հոդվածը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից։
Ձեռնարկատիրությունն այս պարագայում ենթադրում է․
[yes_list]
- վճարովի դասեր,
- վարձակալություն,
- օժանդակ տնտեսություների արտադրանքի վաճառք,
- աշակերտների ձեռքի աշխատանքները։
[/yes_list]
• Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում
• Ինչո՞ւ են Ադրբեջանում հինգ տարեկան երեխաներին ստիպում դպրոց գնալ
Թե ձեռնարկատիրության ինչ տեսակներով կարող է զբաղվել յուրաքանչյուր դպրոց, կորոշեն տեղի գործադիր իշխանությունները։ Սակայն որպես առաջնահերթություն պետք է լինի ուսումնական գործընթացը։
Այդ ճանապարհով ստացված եկամուտը պետք է ուղղված լինի «կրթության զագացմանն ու աշխատակիցների սոցիալական պաշտպանությանն», ասվում է օրինագծում։ Այսինքն՝ վաստակած գումարները պետք է դպրոցներին օգնեն հոգալ որոշակի ծախսեր՝ չսպասելով պետության կամ ծնողների օգնությանը։