Ադրբեջանական Գաբալա քաղաքում դասական երաժշտության փառատոն է անցկացվում
Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գաբալա քաղաքում բացվել է դասական երաժշտության 10-րդ երաժշտական փառատոնը: Այն կտևի մինչև օգոստոսի 8-ը, և դրան կմասնակցեն նվագախմբեր, երաժիշտներ և վոկալիստներ Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Կուբայից, Հունգարիայից, Թուրքիայից, Իսպանիայից և Իտալիայից:
Խոսքն, օրինակ, Ւզեիր Հաջիբեյլիի անվան ադրբեջանական պետական սիմֆոնիկ նվագախումբի մասին է, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, «Jovenes Clasicos del Son» գործիքային խումբը Կուբայից, «Tbilisi Big Band» վրացական նվագախումբը, հունգարական Gypsy Band խումբն, իսպանացի ռեժիսոր և կոմպոզիտոր Սալվադոր Բրոտոնսն, ավստրիացի ալտահար Նորա Ռոմանովա-Շվարցբերգը և այլոք:
Համերգներն անցկացվում են երկու հարթակներում՝ Կոնգրես-կենտրոնում և բաց երկնքի տակ:
Գաբալայի փառատոնն անցկացվում է յուրաքանչյուր տարի հուլիս-օգոստոսին: Փառատոնի կազմակերպիչը Հեյդար Ալիև հիմնադրամն է մշակույթի նախարարության և «Gilan Holding» ընկերության աջակցությամբ:
Գաբալան Ադրբեջանի հանգստավայրերից է, այն հայտնի է իր գեղեցիկ բնությամբ (անտառ, սարեր, ջրվեժներ), պատմական հուշարձաններով և պետական ներդրումներով: Արդեն մոտ 10 տարի այստեղ նոր հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ և զբոսաշրջային համալիրներ են կառուցվում: Այստեղ հաճախ են տարբեր փառատոններ և համերգներ անցկացվում, դասական երաժշտության փառատոնը միակը չէ: Օրինակ՝ հումորի և երաժշտության «Ուրախ» միջազգային փառատոնը: Գաբալայի գլխավոր տեսարժան վայրը քաղաքից 15կմ հեռավորության վրա գտնվող Կաբալակա հին քաղաքի ավերակներն են, որը դարեր շարունակ եղել է Կովկասյան Ալբանիայի մայրաքաղաքը: