Աբխզաիայում կայացած ընտրությունների գլխավոր իրադարձությունը. խորհրդարան է անցել գլխավոր ընդդիմադիր Ալեքսանդր Անկվաբը
լուսանկար: Իբրահիմ Չկադուա
Կիրակի՝ մարտի 12-ին, Աբխազիայում կայացած Ժողովրդական ժողովի ընտրությունները հաղթողներ ունեն միայն 12 ընտրատարածքում:
Մնացած 22 շրջաններում երկու շաբաթ անց քվեարկության երկրորդ փուլ կկայանա:
Եվս մեկ ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել նախկին վարչապետ Լեոնիդ Լակերբայան, ընտրություններն անվավեր են ճանաչվել, և այդտեղ երկու ամսից նոր ընտրություններ կկայանան:
Կայացած քվեարկության կարևոր արդյունքը. Գուդաութիի ընտրատարածքներից մեկում հաղթանակ է տարել Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Այդ հաղթանակը նրան մեծ ջանքերի գնով է հասել. նրա և իր միակ մրցակից, սկսնակ քաղաքական գործիչ Ռուսլան Գոգուլիայի միջև քվեների տարբերությունն ընդամենը 11 ձայն է կազմել:
Եվս մեկ նշանակալից իրադարձություն է դարձել դեռևս գործող խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբայի պարտությունը և ԿԸՀ նախկին ղեկավար Բատալա Տապագուայի հաղթանակը:
- Խորհրդարանական ընտրություններն Աբխազիայում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:
- Ժողովրդական ժողովի 35 տեղիհամար պայքարում էր 137 թեկնածու: