Աբխազիան սգում է տեղի հայտնի դեմքի՝ քաղաքային խելագար «Մարադոնայի» մահը, որը Սուխումի խորհրդանիշն է դարձել
Աբխազիան և հատկապես Սուխումը խռովահույզ են քաղաքային խելագարի, անտուն ալեհեր մորուքավորի մահվան մասին լուրի պատճառով, որը դարձել է քաղաքի ամենամեծ հայտնիություն ունեցող անձանցից մեկը:
Բոլորի կողմից սիրված Շամիլ Գալինը, որին բոլորը որպես Մարադոնա գիտեին, գիշերը խեղդվել է շատրվանում, հավանաբար, շատ հարբած է եղել: Այս օրերին Սուխումում բառացիորեն բոլորը՝ պարզապես բնակիչները և պաշտոնյաները, միավորվել են Մարադոնայի համար հուզիչ թաղում կազմակերպելու նպատակով:
Իսկ ամենահայտնի աբխազ քանդակագործ Արխիպ Լաբախուան սկսել է նկարել Մարադոնայի ապագա արձանը, որը, հնարավոր է, կտեղադրեն Սուխումի առափնյա հատվածում:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի