Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են. թեկնածություն է առաջադրել 129 տղամարդ և 8 կին
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԻԲՐԱՀԻՄ ՉԿԱԴՈՒԱՅԻ
Կիրակի՝ մարտի 12-ին, Ախբազիայում խորհրդարանական ընտրություններ են:
Թեկնածուներ
[yes_list]
- Պատգամավորության 113 թեկնածու են առաջադրել ընտրողների նախաձեռնող խմբերը,
- 24-թեկնածու՝ քաղաքական կուսակցությունները:
[/yes_list]
Թեկնածու առաջադրելու իրավունք է ստացել 8 կուսակցություն, սակայն դրանից օգտվել է 4 կուսակցություն.
[yes_list]
- «Այնար» կուսակցությունը պատգամավորության 8 թեկնածու է առաջադրել;
- «Ամցախարան»՝ 7;
- «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը»՝ 6;
- «Հանուն արդարության և զարգացման Աբխազիայի ժողովրդական ճակատը»՝ 3 թեկնածու:
[/yes_list]
Թեկնածուների թվում են.
[yes_list]
- մեկ նախկին նախագահ՝ Ալեքսանդր Անկվաբը,
- երկու նախկին վարչապետ՝ Սերգեյ Շամբան և Լեոնիդ Լակերբայան,
- մի քանի նախկին նախարար՝ նախկին արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան, ներքին գործերի նախկին նախարար Ռաուլ Լոլուան, Պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայում՝ միացյալ ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, մշակույթի երկու նախկին նախարարներ Նուգզար Լոգուան և Բադրա Գունբան, ֆինանսաների նախկին նախարար Բեսլան Կուբրավան,
- խորհրդարանի դեռևս գործող գումարման 31 պատգամավոր,
- Քաղաքային և շրջանային ադմինիստրացիաների մի քանի ղեկավար, այդ թվում՝ Սուխումի նախկին քաղաքապետ Ալյաս Լաբախուան և Գագրայի շրջանի նախկին ղեկավար Աստամուր Կեցբան:
[/yes_list]
6-րդ գումարման խորհրդարան անցնելու համար պայքարում է 8 կին և 129 տղամարդ:
Պատգամավորական մանդատի թեկնածուների ազգային կազմը՝
[yes_list]
- 129 աբխազ,
- 8 հայ և,
- 1 ռուս:
[/yes_list]
Ամենաերիտասարդ թեկնածուն (Սայիդ Աժիբա) 26 տարեկան է, ամենատարեցը (Վալերի Կվարչիան)՝ 71:
Ֆինանսները
Խորհրդանական ընտրությունների անցկացման համար բյուջեից մոտ 15մլն ռուբլի [մոտ 254 հազար դոլար] է հատկացվել:
Նախընտրական փուլի խնդիրները
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան լրագրողներին ասել է, որ նախընտրական փուլում «թեկնածուները միմյանց հանդեպ բազմաթիվ դժգոհություններ են ունեցել, սակայն պաշտոնական բողոքներ քիչ են եղել»:
«Շատ դեպքերում բողոքները բանավոր բնույթ են կրում: Պաշտոնապես՝ գրավոր կերպով բոոք շատերը չեն ուզում ներկայացնել, իսկ ասեկոսեներին մենք չենք կարող արձագանքել: Պաշտոնապես 6 բողոք է ներկայացվել, սակայն հետագայում 4-ից հրաժարվել են», — ասել է Գոգիան:
Իսկ նախընտրական փուլի հիմնական խնդիրը Թամազ Գոգիան համարում է ընտրացուցակները: Օրենքի համաձայն՝ ընտրացուցակները փակցվում են բոլոր ընտտրատեղամասերում քվեարկությունից 10 օր առաջ: «Դեպքեր կան, որ շատերը չեն հասկանում և համաձայն չեն քվեարկության օրը փակցված լրացուցիչ ցուցակների հետ: Իրավիճակը փոխվում է ամեն օր. ինչ—որ մեկը մահանում է, մյուսի 18 տարին է լրանում ընտրությունների նախօրեին և այլն», — ասել է Գոգիան: