Աբխազիայում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել
Թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել Աբխազիայի Պիցունդ հանգստավայրի շրջակայքում, օդաչուն և երկու ուղևորներն, այդ թվում՝ վեցամյա աղջիկը, մահացել են:
Աբխազիայի ԱԻՆ հաղորդմամբ ինքնաթիռը պատկանում էր ռուսական «Յոթերորդ երկինք» առևտրային ավիաակումբին: Օդաչուն և ուղևորներից մեկը ռուսաստանցիներ էին, մահացած աղջիկը՝ Օդեսայից: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Սա այս ամիս թեթև շարժիչային ինքնաթիռի արդեն երկրորդ ավիավթարն է Պիցունդում: Հուլիսի 6-ին շարժիչի վթարի պատճառով կործանվել է ևս մեկ նման ինքնաթիռ, սակայն օդաչուն և երկու ուղևորները կենդանի էին մնացել, թեև տարբեր վնասվածներ էին ստացել:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի