Աբխազիայում դիահերձարան են կողոպտել
Սուխումում դիահերձարան է կողոպտվել լույս երկուշաբթի գիշերը: Ենթադրաբար, չարագործները կոտրել են դուռը, մտել դիահերձարանի տարածք և բացել չհրկիզվող պահարանը:
Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պետ Գենադի Բոբուան, որի ղեկավարության տակ է գտնվում տուժած հաստատությունը, կատարվածի վերաբերյալ հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ: Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել դեպքը:
Իրադարձությունը սոցցանցերում քննարկումների գլխավոր թեման է դարձել: Օգտատերերի մեծ մասը կատարվածին հեգնանքով է վերաբերվում: Այդպիսի մեկնաբանությունների մի քանի օրինակ ենք ներկայացնում.
— Ափսոս, մահացածներից ոչ ոք չի զարթնել և դրանց հախից եկել: Այ դա շրջադարձ կլիներ:
— Այդպիսի կողոպուտը բացարձակապես անվտանգ է կողոպտիչների անվտանգության համար, քանի որ մեռելն, ինչպես հայտնի է, չի կարող վնաս պատճառել: Իսկ բարոյականության և տարրական զզվանքի տեսանկյունից, պարզ է, որ կողոպտիչները զրկված են և՛ բարոյականությունից և զզվելու ունակությունից: Այդպիսի կողոպտիչներին կարելի է բորենիներ անվանել:
— Զվարճացանք, թե որքան է մեր ժողովուրդը ցածրացել, թեև, թվում էր թե էլ տեղ չկա, այժմ Աբխազիայում էլ սեփական «գիշակերները» կան: Ավելի ցածր հնարավոր չէր ընկնել:
— Ինչպե՞ս թե հնարավոր չէ: Հաջորդ քայլը հանրային զուգարանը կողոպտելն է:
— Միգուցե սրիկաները փորձաքննության արդյունքնե՞րն են գողացել:
— Ասում են, չհրկիզվող պահարանում 3 միլիոն է եղել: Դրանք պետն այնտեղ էր պահում՝ մտածելով, թե դիահերձարան, որը գտնվում է հանրապետական ՊԱՏ-ի, հիվանդանոցի և գերեզմանոցի մերձակայքում, կողոպտիչները հաստատ չեն մտնի: Սակայն այժմ ստիպված ենք փաստել. պահուստների համար անվտանգ տեղեր չկան: