Աբխազիայի գլխավոր դատախազություն ինքնակամ ներկայացել է 2012թ-ից հետախուզման մեջ գտնվող գործարար Պավել Արձինբան, որին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Աբխազիայի արդեն նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հանդեպ մահափորձի կազմակերպման համար:
Ինչպես հաղորդում է դատախազության մամուլի ծառայությունը, նույն օրը՝ սեպտեմբերի 26-ին Արձինբային հարցաքննել են, և այժմ նա գտնվում է Աբխազիայի ՆԳՆ ժամանակավոր պահման մեկուսարանում:
Ինչպես ասել է ինքը Արձինբան, նա մասնակից է հանրապետության նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հանդեպ թվով վեցերորդ մահափորձին, որը տեղի է ունեցել 2012թ-ի փետրվարի 22-ին Գուդաութիում: Նախագահական ավտոշարասյան խոծախումբ գնդակոծման արդյունքում Անկվաբը չտուժեց, սակայն զոհվեցին նրա երկու թիկնապահները:
https://www.youtube.com/watch?v=xOcsZ1KJB3Y
Երկու ամիս անց քննչական մարմինները հայտարարեցին հանցագործության բացահայտման մասին: Հայտարարվեց նաև, որ մահափորձի հետ կապ ունի նաև 2007թ-ին հավաքված հանցավոր խումբը, որն ուղղակի կապ ունի Ալեքսանդր Անկվաբի հանդեպ նախորդ մի քանի մահափորձերի հետ:
Խմբի տասն անդամներին մեղադրանքներ առաջադրվեցին: Նրանցից մեկը՝ ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Կչաչն, ինքնասպան եղավ ձերբակալության պահին, ևս մեկը կախվեց մեկուսարանում: Տվյալ գործով անցնող երկու մեղադրյալների՝ Պավել Արձինբային և Ռուշբեյ Բարցիցին, հաջողվեց թաքնվել:
2013թ-ին սկսված դատական գործընթացն 4 տարի տևեց: Արդյունքում՝ հանցավոր խմբի մասնակիցները տարբեր ժամկետների ազատազրկման դատապարտվեցին՝ 13-ից 20 տարվա: Այն ժամանակ Գերագույն դատարանը Պավել Արձինբայի վերաբերյալ դատավճիռ չկայացրեց՝ իր որոշումը հիմնավորելով նրանով, որ Արձինբան հետախուզմն մեջ է: Նրա գործն առանձին դատավարությամբ առանձնացվեց:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: