Աբխազիայի նախագահը հասարակությանը կոչ է արել «արկածախնդրությունների և սադրանքների չտրվել»
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լարված իրավիճակի կապակցությամբ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ուղերձով դիմել է ժողովրդին և կոչ արել «արկածախնդրության և սադրանքների չտրվել և դիմակայել նրանց գործողություններին, ովքեր հանուն սեփական և խմբակային գործողությունների պատրաստ է երկիրը քաոսի և ամենաթողության մատնել»:
Ուղերձի պատճառը խորհրդարանական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլից առաջ ստեղծված լարված իրավիճակն է, այն կկայանա կիրակի՝ մարտի 26-ին:
Հաջիմբան «կեղտոտ տեխնոլոգիաներ» է անվանել մեկ շաբաթվա ընթացքում Սուխումի №4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Բատալ Այբայի մեքենայի հրկիզումն ու մեկ այլ թեկնածու Կախա Պերտայայի ավտոմեքենայի վրա կրակելը, որը երկրորդ փուլ է դուրս եկել Գալի ընտրատարածքում:
«Առանձին թեկնածուների կողմնակիցներ… ընտրողների վրա ճնշում են գործադրում, …կաշառում են, ստում, ապատեղեկատվություն կիրառում անհաճո թեկնածուների հանդեպ», — ասել է Ռաուլ Հաջիմբան և ընդգծել, որ հրկիզման ու կրակելու դեպքերի մասնակիցներին պարզելու համար բոլոր միջոցները ձեռնարկված են: