Մահացել է Հելմուտ Կոլը
DW-Ի ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Գերմանիայում 87 տարեկան հասակում մահացել է Հելմուտ Կոլը: Դա տեղի է ունեցել երկարատև հիվանդությունից հետո: Վերջին տարիներին նա տեղաշարժվում էր հաշմանդամի անվասայլակով` գլխի վնասվածք ստանալուց հետո, հաղորդում է DW-ն:
Հելմուտ Կոլը ծնվել է 1930-ին: Համալսարանում իրավունք և քաղաքական գիտություններ էր ուսումնասիրում: 16 տարեկանում դարձել է Քրիստոնեադեմոկրատական միության անդամ: 1982-1998թթ-ին՝ ռեկորդային 16 տարի, զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Մինչև 2002թ-ը խորհրդարանի պատգամավոր էր:
Նրա կողմից կանցլերի պաշտոնը զբաղեցնելու փուլում տեղի է ունեցել Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միավորումը: Հենց նա է 1989թ-ին այդ առթիվ բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Խորհրդային Միության ղեկավարների հետ:
Հելմուտ Կոլին համարում են միասնական եվրոպական արժույթի և Եվրամիության ստեղծողներից մեկը դրա ներկայիս տեսքով: