Մեկնաբանություն. նախագահի մոտ պարգևներ ցանակցողների հերթ է առաջացել: Գուցե ավելի լավ է մտածել, թե ինչպե՞ս որևէ օգտակար է գործ անել:" />

Աբխազիային արդարամիտ մարդիկ ենք պետք

Մեկնաբանություն. նախագահի մոտ պարգևներ ցանակցողների հերթ է առաջացել: Գուցե ավելի լավ է մտածել, թե ինչպե՞ս որևէ օգտակար է գործ անել:

Ինչ եմ նկատում բլոգոսֆերայում Աբխազիայի հասարակության ներկայիս վիճակի համատեքստում՝ մարիդկ մեսիա, օծյալ են փնտրում:

Դրա համար անընդմեջ իշխանություններին են քացի տալիս: Նաև բոլոր հասարակական ինստիտուտներին քննադատում, կլինի դա Ավագանին, թե Հասարակական պալատը, որոնց վրա բոլորը, ձեռքերը լվանալով, չգիտես ինչու բացառիկ պատասխանատվություն են դրել հասարակության բարոյական վիճակի համար:

Իսկ հետո օծյալների են փնտրում: Այսինքն նրանց, ովքեր մեզ կարող են այս փակուղուց դուրս բերել:

“Իմ նախապապ Սելիկու Հաշիգը մուսուլման էր”՝ կրոնական օազիս Աբխազիայում

• Ինչով է տարբերվում Աբխազիան Շվեյցարիայից

• Ո՛չ փայտակոճեր կան, ոչ՛ ռելսեր, ո՛չ էլ փող

Բնականաբար, սկզբում ոչ այնքան սփոփիչ եզրակացության եկան. այդ ներկայացուցչական մարմինների կազմն այն չէ, և, ինչպես Ելցինն է ասել, «սխալ են նստել»: Եվ ընդհանրապես զբաղվում են ոչ այն հարցերով, որոնցով պետք է զբաղվել:

Իսկ հետո, երբ փորձեցին իրենց «երազանքների թիմը» հավաքել, պարզվեց, որ աբխազական Արեոպագի կլոր սեղանին էլ մարդ չկա, որ նստեցնեն: Ընտրությունը զրոյական է, կամ գրեթե զրոյական:

Աբխազական հասարակությունում իհարկե կան բարեպաշտներ, և փառք Աստծո: Սակայն ներկայիս կոորդինատների համակարգում հնարավոր չէ գտնել նրանց անգամ խոշորացույցի միջոցով: Հայացքդ անընդհատ ընկնում է ինքնանշանակների երկաթբետոնե պատին:

Իսկ այդ ընթացքում վերջերս նախագահի շրջապատից մի բարձրաստիճան պաշտոնյա մասնավոր զրույցում բողոքում էր, թե իբր պետության ղեկավարի գրասենյակում նամակների տրցակ է հայտնել տարբեր գործիչների պետական պարգևներ շնորհելու մասին: Դրանք ոչնչացնել չի ստացվում, խնդրատուները տանջում են:

Եվ ես հասկացա. երբ նախագահին մի անձի համար բոլոր կողմերից խնդրում են, նա ժամանակ առ ժամանակ ինչ-որ հրամաններ ստորագրում է: Բնականաբար, այն հույսով, որ իրենից ձեռք կքաշեն:

Սակայն այս դեպքում նրա հոգեբանականա հաշվարկներն ակնհայտ կաղում են: Շքանշանը պայմանական հարևանի կամ արտադրամասի գործընկերոջ կրծքին լավագույն շարժառիթն է նախագահի աշխատակազմը բոլոր կողմերից էլ ավելի մեծ խանդավառությամբ շրջափակելու համար:

Ելնելով այն փաստից, որ խնդրած պարգևների բաժանման ժամանակահատվածներն ամեն անգամ ավելի ու ավելի են կրճատվում՝ մեկ էլ կտեսնես, որ խնդրողների անվերջ հերթը նախագահին կստիպի ամենօրյա ռեժիմով պատվոգրեր ստորագրել:

Այս իրավիճակում միակ ուրախալի փաստն այն է, որ դեպրեսիվ Թկուարչալում մի առանձին գործարան արդեն մի քանի տարով ապահովված է պետական պարգևներ պատրաստելու կառավարական պատվերով: Խորհրդային տարիներին այդ ձեռնարկությունն աշխատում էր պաշտպանության ոլորտի, իսկ այժմ՝ միայն աբխազական հպարտությունը բավարարելու համար:

Ավաղ, երբեմն նաև ֆիզիկական մահն ունակ չէ կանգնեցնել այդ գործընթացը: Անգամ եթե մարդը կյանքի ընթացքում չէր երազել բրոնզե արձան ունենալ, և ընդհանուր առմամբ սովորական կյանք է ապրել և երկնքից աստղեր չի իջեցրել, վստահ չի կարելի լինել, որ բարեկամները կմոռանան նրա մասին:

Այդ դեպքերի համար փողոցներ ու դպրոցներ, մանկապարտեզներ և հրապարակներ, պուրակներ և մարզադաշտեր կան: Անպայման անունն անմահացնելու միջոց կգտնեն: Մեծ գրող և հումանիստ Ֆազիլ Իսկանդերի հիշատակն անմահացնելու կառավարական հանձնաժողովն է, որ մինչև անվերջություն Սուխումում փողոց է ընտրելու, որը կկոչվի ամենահայտնի աբխազի անունով: Իսկ սրանք շուտ կգտնեն:

Իսկ եթե ինչ-որ մեկն ուշադրություն չի դարձրել, ապա նշենք, որ սուխումյան փողոցների ներկայիս քանաքն, ի տարբերություն նախապատերազմյան ժամանակահատվածի, զգալիորեն աճել է: Մեծությամբ քաղաքը նույնն է, նույնիսկ մի փոքր սեղմվել է ծայրամասերի հաշվին, իսկ փողոցներն, ավելի ճիշտ՝ անվանումներն, ավելացել են:

Պատասխանը ծայրահեղ պարզ է. փողոցները սկսել են կիսել: Այս տեմպերով յուրաքանչյուր առանձին թաղ առանձին փողոց կդառնա:

Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ երբ բոլոր թաղամասերն անձնավորվեն, հերթը կհասնի գործարաններին ու ֆաբրիկաներին: Եվ այդ ժամանակ դրանք միգուցե վերականգնեն: Թե չէ, այնքան էլ ներկայանալի չէ հանգուցյալ տնօրենի անունով անվանել հարստահարված ձեռնարկությունը: Այսպիսի անթաքույց ակնարկ է. կյանքն ապրել է, որ հարստահարի ձեռնարկությունը:

Հուսով եմ, հարազատները, որոնց համար այդքան ջանում էր տնօրենը, կամաչեն մարդկանցից: Եվ նրանք կվերականգնեն ձեռնարկությունն իրենց նախնիի անունը չարատավորելու համար:

Եվ երբ օբյեկտը հանձնեն, միգուցե այն մտքին գան, որ այդ ամբողջ մեծարումը քոռ կոպեկի արժեք չուներ:

Մարդիկ թող քո մասին խոսեն, իսկ դու միայն խելամտություն, բարություն, հավերժություն սերմանիր: Եվ այդ ժամանակ մեզ մոտ կրկին գուսաններ կհայտնվեն: Ես պարզապես վստահ եմ: Ոչ թե իրենք իրենց նշանակած անձինք, որոնք հիմա շատ են բազմացել, այլ իրոք հարգված մարդիկ, որոնք ունակ են թույլ չտալու հասարակությանը խեղդվել կեղտի մեջ:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

None found

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում