Տեղական իշխանությունները հույս ունեն, որ թանգարանը կհետաքրքրի արտասահմանցի զբոսաշրջիկներին" />

Էդուարդ Շևարդնաձեի հայրենի գյուղում քաղաքական գործչի թանգարանը կբացվի

Տեղական իշխանությունները հույս ունեն, որ թանգարանը կհետաքրքրի արտասահմանցի զբոսաշրջիկներին

Լանչխութի քաղաքի (Արևմտյան Վրաստան) իշխանությունների նախաձեռնությամբ Մամաթի գյուղում կբացվի Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի տուն-թանգարանը:

Տունը, որտեղ ապրել է Շևարդնաձեն, ներկա պահին պատկանում է նրա եղբորորդի Նուզգար Շևարդնաձեին, որը պատրաստ է տունն ու բակը տրամադրել մունիցիպալիտետին տուն-թանգարանի բացման համար:


Տունը Մամաթի գյուղում, ոևտեղ ծնվել է Շևարդնաձեն

Տունն այսօր էլ է մի փոքր նման թանգարանի: Երկրորդ նախագահի ազգականները հարգում են հայտնի հորեղբոր հիշատակը

«Հանրության և երկիր այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ հետաքրքրության հիման վրա մեծագույն քաղաքական և պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի հայրենի տանը պլանավորվում է հիշատակի թանգարան բացել», — ասված է Լանչխութիի սակրեբուլոյի հայտարարությունում:

Ապագա պետական գործիչը ծնվել է 1928թի հունվարի 25-ին Վրաստանի Լանչխութիի շրջանի Մամաթի գյուղում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի բազմազավակ ընտանիքում և 10 տարեկանից սկսել է աշխատել որպես փոստատար: Իշծանության գալուց երկուսուկես ամիս անց Գորբաչովը Շևարդնաձեին Մոսկվա է կանչել և արտգործնախարար նշանակել նրան: Էդուարդ Շևարդնաձեն պատմության մեջ ԽՍՀՄ վերջին արգործնախարարն է եղել:

1992թ-ի մարտին վրացի քաղաքական գործիչները, որոնք նոր էին պաշտոնանկ արել Զվիադ Գամսախուրդիային, Շևարդնաձեին առաջարկել են գլխավորել երկիրը, նա համաձայնել է: Շևարդնաձեն Վրաստանի նախագահն է եղել մինչև 2003թ-ը: 2003թ-ի նոյեմբերին ոչ արդար խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց երկրում տեղի ունեցավ «վարդերի խաղաղ հեղափոխություն», որը վերջակետ դրեց Շևարդնաձեի դարաշրջանին:

Վրաստանի այդ փուլի հետ են ասոցացվում առանց լույսի և գազի, կոռուպցիայի և հանցավորության աճի ծանր ժամանակները: Սակայն հենց Շևարդնաձեն է այնպիսի կարևոր նախագծերի հիմքը դրել, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, որոնց շնորհիվ երկիրը տարածաշրջանում կարևոր տարանցիկ երկրի գործառույթ ձեռք բերեց:

Էդուարդ Շևարդնաձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո 2015թ-ի հուլիսի 7-ին 87 տարեկան հասակում: Վերջին տարիները նա ապրում էր Թբիլիսիի Կրծանիսի շրջանի՝ իրեն փոխանցված նախագահական նստավայրում, որտեղ էլ թաղվել է կնոջ կողքին:


Կարդալ ավելին JAMnews-ում