Կորոնավիրուս, արտակարգ դրություն և ֆերմերների ցույց Վրաստանում
Վրաստանում մեծանում է գյուղացիների դժգոհությունը։ Ֆերմերները չեն կարողանում բերքը վաճառել արտակարգ դրության խիստ սահմանափակումների պատճառով։
Փակ է Թբիլիսիի և Վրաստանի ևս երեք խոշորագույն քաղաքների՝ Քութայիսիի, Բաթումի և Ռուսաթավիի մուտքը։ Իսկ դրանք գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկաներն են։
Բացի այդ, չի աշխատում հանրային տրանսպորտը, մեքենաներով տեղաշարժվել կարելի է միայն հատուկ թույլտվության դեպքում։
Այդ բոլոր միջոցները կոչված են կանխելու կորոնավիրուսի պանդեմիայի հետագա տարածումը։ Հենց նոր արտակարգ ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 25–ը։
Դա նշանակում է, որ վարունգի և կարտոֆիլի առաջին բերքը, թարմ կաթը, միսը կփչանա, իսկ ֆերմերները կսնանկանան։
Առավել բարդ իրավիճակում են հայտնվել Քվեմո Քարթլիի Մառնեուլի շրջանի ֆերմերները, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով։
Այս շրջանը հարևան Բոլնիսիի հետ միասին մարտի 25–ից ապրում է երկրի մնացած հատվածից լիակատար մեկուսացման մեջ համաճարակի ներքին բռնկման սպառնալիքի պատճառով։
Ապրիլի 22–ին իրավիճակը պայթյունավտանգ է դարձել։ Շուլավերիի և մի քանի հարակից գյուղերի հարյուրավոր բնակիչներ բանջարեղենի իրենց բերքը բերել և թափել են հենց ճանապարհին։
Մարդիկ փակել են մայրուղին և պահանջել լուծել իրենց խնդիրներն ու թույլ չտալ սովամահ լինել։
Ըստ ցուցարարների՝ նրանք սնունդ գնելու փող չունեն և չեն կարողանում վճարել բանկի վարկերը։
Այդ բողոքի ակցիայից հետո տեղի իշխանությունները խոստացել են ֆերմերներին օգնել իրացնել ապրանքը։
JAMnews–ին տված հարցազրույցում քաղաքացիական ակտիվիստ և իրավապաշտպան Սամիրա Բայրամովան Մառնեուլիից պատմել է, թե ինչ է տեղի ունենում շրջանում։
— Ինչո՞ւ են Մառնեուլիլում մարդիկ բողոքի ցույց նախաձեռնել՝ չնայած արտակարգ դրության ժամանակ հավաքների արգելքին և վարակման սպառնալիքին։
— Այն պահից, երբ շրջանը փակեցին և «կարմիր գոտի հայտարարեցին», մենք հույս ունեինք, որ պետությունը նրան մեծ ուշադրություն է դարձնելու։ Այստեղ բնակչության 95 տոկոսն ինքնազբաղ է։ Մենք կարծում էինք, որ պետությունը դա ի գիտություն կընդունի։
- Վրաստանի Մառնեուլի քաղաքը՝ համաճարակի սպասելիս։ Ի՞նչ է կատարվում մեկուսացված քաղաքում (տեսանյութ)
- Ինչո՞ւ են բողոքում Մառնեուլի վրացական քաղաքում, և ինչպե՞ս է դրա հետ կապված Պետանվտանության ծառայությունում Վրաստանի մուսուլմանների ղեկավարի հարցաքննությունը
- Թբիլիսի, Բոլնիսի, Բարսելոն, Վաշինգտոն, Քոբուլեթի․ ինչպե՞ս է կորոնավիրուսը փոխել մարդկանց կյանքը
Իհարկե, նախևառաջ, կարևոր է առողջությունը, և մենք մինչև վերջին պահն աշխատում էինք տանը մնալ՝ մեզ և ուրիշներին ապահովագրելու համար։
Սակայն մարդիկ տեսան, որ պետությունն իրենց բավականաչափ ուշադրություն չի դարձնում։
Մարդիկ սկսեցին դուրս գալ և հարցնել, թե ինչ է տեղի ունենում։
Ինչո՞ւ իրենց չեն այցելում բժիշկներ, ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։ Ինչո՞ւ են ուշացնում սոցիալական օգնությունը։
Ինչո՞ւ տեղեկություններ չեն տալիս իրենց լեզվով, ի՞նչ է կատարվում Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ։
Այս շրջանում ապրող բնակչության մեծ մասը վրացերեն չգիտի, դրա հետ կապված շատ խնդիրներ են եղել։
Շատերը տուգանվել են այս ակցիայից հետո։ Սակայն դա խնդրի լուծում չէ։
Բոլորը գիտեն, թե ինչ է կորոնավիրուսը, որ պետք է հաճախ լվանալ ձեռքերը։ Սակայն այսպիսի հարց է առաջանում․
ձեռքերը լվանալ պետք է, բայց ինչպե՞ս, եթե ջուր չունենք։
Մառնեուլիի գյուղերի մեծ մասում ջրի մեծ խնդիր կան։
Հետո։ Պետք է դիմակ կրել, երբ փողոց ես դուրս գալիս։ Սակայն դիմակներ ոչ մի տեղ չեն վաճառվում։ Ուրեմն ի՞նչ անենք։
Անհնար է դեղատնից դեղորայք, ախտահանման համար սպիրտ գնել։
— Այս խնդիրը ողջ Վրաստանում է։ Ինչո՞ւ բողոք տեղի ունեցավ հենց Մառնեուլիում։ Որո՞նք են այն բանի տնտեսական պատճառները, որ մարդիկ փողոց են դուրս եկել։
— Այդ խնդիրն առկա էր առաջին իսկ օրվանից․ չէ՞ որ այժմ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնն է։
Մարդիկ չէին կարողանում վաճառել իրենց ապրանքը, նրանք քաղաքապետարան էին դիմել և օգնության էին սպասում։ Չէ՞ որ լոլիկն ու վարունգն ընդամենը 2-3 օր կարել է պահել։
Իսկ կաթնամթե՞րքը։ Ֆերմերներն այժմ կարող են կաթ հանձնել կամ տեղացինեին, կամ Մառնեուլիի ձեռնարկությանը։ Իսկ վերջինս շատ ցածր գին է առաջարկում, և մարդիկ ստիպված են համաձայնել։
Տեղացիները շրջանը լքելու իրավունք չունեն։ Մթերքը պետք է տանի Թբիլիսիի ներկայացուցչական ընկերությունը շրջանի մուտքի մոտ ստեղծված չեզոք գոտուց։
Ցավոք, և քաղաքապետը, և մարզպետը փորձում էին ամեն ինչ այնպես ներկայացնել, իբր ակցիան կազմակերպված է քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ։
Սակայն նրանք սովորական մարդիկ էին, հարյուրավոր մարդիկ, որոնք հանրահավաքի էին եկել իրենց մեքենաներով, սեփական ապրանքով։ Նրանք հենց ուզում էին ցույց տալ, որ դա քաղաքական ցույց չէ, դրան չի մասնակցում որևէ քաղաքական կուսակցություն։
Ահա իմ ապրանքը, ես ֆերմեր եմ։ Չեմ կարողանում վաճառել այն, և դու՝ կառավարություն, ինձ չես օգնում այդ հարցում։
— Սահմանափակումները երկարաձգվել են ևս մեկ ամսով, այդ թվում՝ տեղաշարժի և գյուղատնտեսական գործունեության սահմանափակումները։ Որքանո՞վ են Մառնեուլիի բնակիչները բարոյապես և նյութապես պատրաստ այսպիսի ռեժիմով ևս մեկ ամիս ապրելուն։
— Մարդիկ հույս ունեին, որ ապրիլի 21–ից հետո ճանապարհները կբացվեն։ Այժմ խնդիրները միայն խորանալու են։
Ափսոս, որ կարանտինի կանոնները խախտվում են, երբ այսքան մարդ է փողոց դուրս գալիս։ Սակայն նրանք իրոք շատ բարդ իրավիճակում են։
«Երբ ինձ ասում եք տանը մնա, պետք է տանը մեռնե՞մ։ Ես ջուր և սնունդ չունեմ։ Ի՞նչ անեմ», — ասում են մարդիկ։
Մեզ մոտ խնդիրն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինը, պետությունը ժողովրդի հետ չի խորհրդակցում, չի հարցնում, թե ինչպես կարող է օգնել։
Մարդիկ հեռուստացույցով տեսել են, որ պետությունը թույլատրել է [վրաց ուղղափառ եկեղեցու] հավատացյաներին փողոց դուրս գալ, հավաքվել տարբեր տեղերում։ Եթե նրանք իրավունք ունեն, ինչո՞ւ գյուղացիները չունեն։ Ուրեմն մենք էլ կարող են դուրս գալ։
Այդ երկակի չափորոշիչները, որոնք ստեղծվել են պետության կողմից, բնակչությանը դրդում են խախտել օրենքը։
— Շատերի՞ն են տուգանել Մառնեուլիում։
-Այո, նրանք քիչ չեն։ Միայն իմ Ալգեթի գյուղում մոտ 50 մարդ է տուգանվել՝ յուրաքանչյուրը 3 հազար լարիով [մոտ $1,000]։ Սակայն նրանց մեծ մասն այժմ փորձում է բողոքարկել տուգանքը, որովհետև այն անարդար է համարում։