Սեպտեմբերի 11-ը մեծ էկրանին
2001 թ-ի սեպտեմբերի 11-ին 3 հազար մարդ զոհվեց: Այդ օրն ընդմիշտ փոխեց ոչ միայն նրանց հարազատների, այլ ողջ ժամանակակից աշխարհի կյանքը՝ հայացքների վերագնհատական առաջացնելով և նոր իրականություն բացահայտելով: Որպես կանոն, նման մասշտաբի իրադարձություններն արձագանք են գտնում ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակութային կյանում. երգեր են հայտվում, գրական ստեղծագործություններ, ֆիլմեր են նկարահանվում:
Կատարվածի տեղափոխումը սկզբից թղթի վրա, այնուհետև տեսաերիզի վրա սկսվել է այն պահից, երբ տձև անդունդից, որն առաջացել էր երկվորյակ աշտարակների տեղում, դուրս բերվեցին վերջին մարդկային աճյունները: Սեպտեմբերի 11-ի թեմայով նկարահանված ֆիլմերում երևում է հիմնականում միայն հեղինակների ցանկությունը տեղի ունեցածին սեփական վերաբերմունքն ամրագրելու, փաստագրական տեսանկյունից նկարագրելու այն և զոհվածների հիշատակը հարգելու: Դա կանխատեսելի էր, քանի որ այդպիսի մասշտաբային իրադարձության վերլուծությունը շատ ժամանակ է պահանջում:
Բրիտանացի Սթիվեն Դոլդրիի համար այդ ժամանակը ձգվեց 10 տարի, և 2011թ-ին նա նկարահանեց «Սարսափելի բարձրաձայն և աներևակայելի մոտ» (Extremely Loud and Incredibly Close) դրաման: Ֆիլմում չես լսի ոչ պայթյունների ձայն, ոչ զոհերի ճիչ: Հանդիսատեսը լսում է միայն այն մարդու ձայնը, որը հայտնվել էր երկվորյակ աշտարակների փլատակների մեջ և փորձում էր վերջին անգամ կապվել իր երեխայի հետ, և նրա վերջին զանգը խլանում է փլվող երկրորդ աշտարակի ձայնից:
Ավելի երկրային է գլխավոր դերում Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ «Համամշխարհային առևտրային կենտրոն» (World Trade Center) ֆիլմը, որը նկարահանվել է 2006թ-ին Օլիվեր Սթոունի կողմից: Այստեղ ամեն ինչ ամերիկյան ֆիլմերի ավանդույթով է արված. ոստիկանները մտնում են երկվորյակ աշտարակների փլատակներ մարդկանց կյանքեր փրկելու, սակայն իրենք են հայտնվում փլված պատերի որոգայթում, և սկսվում են դանդաղ զրույցներ կյանքի, ընտանիքի, քաղաքականության և ապագայի մասին: Ոստիկաններին փրկում են, սակայն փլատակների տակից նրանք դուրս են գալիս որպես բոորովին այլ մարդ, նրանց նախկին աշխարհահայացքը, երազանքները, սպասումները երկվորյակ աշտարակների նման փլվել են:
Կադր «Համաշխարհային առևտրային կենտրոն» ֆիլմից
Արժեքների վերագնահատականն, անձի փոխակերպման օրինակն է ցույց տրվում նաև Փիթեր Մարքլի՝ նույն տարում էկրաններ բարձրացած «Չվերթ 93» (Flight 93) ֆիլմում: Գործողության մեծ մասը տեղի է ունենում ինքնթիռի սրահում՝ երկնքում չվերթի իրականացման ժամանակ. United Airlines ավիաընկերության համար 93 չվերթի ինքնաթիռն այն ինքնաթիռների շարքում էր, որոնք սեպտեմբերի 11-ին գրավել էին ահաբեկիչները: Ենթադրաբար հենց այդ ինքնաթիռը պետք է ուղևորվեր դեպի Վաշինգտոն և գրոհեր Սպիտակ տունն ու Կապիտոլիումը:
Հնարավոր է, որ ահաբեկիչների պլանները խախտվել էին 93-րդ չվերթի ինքնաթիռի արիություն դրսևորած ուղևորների կողմից, քանի որ ահաբեկիչների գրաված ինքնաթիռներից հենց այս մեկը նպատակակետին չհասավ և ընկավ ամայի տարածքում: Ասում են, որ «Չվերթ 93»-ի սցենարի մեծ մասը ստեղծվել է ինքնթիռի «սև արկղերի» ձայնագրությունների օգտագործմամբ: Ֆիլմ ամեն դեպքում ծայրահեղ էմոցիոնալ է: Խոսքը գնում է Փոլ Գրիգրասի United 93 գործի մասին, որն ավելի որակով է և քննադատների լավ քննադատականների է արժանացել: Սցենարի հետ աշխատանքում Գրինգրասին օգնում էին զոհվածների ընտանիքների անդամները:
Ռեժիսորը ձգտել է հաշվի առնել բոլոր դետալները, հերոսների հագուստի ոճը, սիրած ուտելիքը: Արդյունքում ֆիլմն այնքան ռեալիստական է ստացվել, որ պրեմիերայից հետո հասարակությունը պահանջել է արգելել այն հեռուստատեսությամբ ցուցադրել, իսկ Մանհեթենի մի քանի կինոթատրոններ այն հանել են վարձույթից:
Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից մեկ տարի անց դուրս է եկել «Սեպտեմբերի 11» բազմասեգմենտ ֆիլմը (11’09’01), որը կազմված է տարբեր ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերից: Իրականում դա առաջին արժանի կինոքննադատությունն էր այն բանի վերաբերյալ, թե ինչպես է ողբերգությունը մի կողմից ընդհանուր դարձել տարբեր ազգերի, կրոնների, մաշկի գույնի, սոցիալական կարգավիճակի մարդկանց համար: Դա ցավակցություն է Հնդկաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեքսիկայի և Բոսնիա և Հերցեգովինայի կողմից, որոնք արտահայտվել են Քեն Լոուչի, Ամոս Գիտայայի, Ալեխանդրո Գոնսալես-Ինյարիտուի, Կլոդ Լելուշի, Սամիրա Մահմալբաֆի և այլոց ֆիլմերում: Սակայն 11 կարճաժամկետ ֆիլմերից լավագույնն այնուամենայնիվ Շոն Փենի աշխատանքն էր. Տարեց նյույորքցին ապրում է փոքր մութ տանը:
Նա ոչինչ չունի բացի հիշողություններից, մահացած կնոջ զգեստներից, ծաղկամանների ծաղիկներից, չնանյած դրանք այնքան էլ լավ չեն աճում, քանի որ երկնաքերների պատճառով երկար տարիներ դրանց համար լույսը չի հերիքում: Եվ օր օրի ծաղիկներն ավելի ու ավելի վատ են զգում: Սակայն մի անգամ առավոտյան պատուհանից ներս են թափանցում լույսի ճառագայթներ, ծերունին զարթնում է և տեսնում, թե ինչպես են բացվում արևի կարոտ ծաղիկները: Ուրախանալով՝ նա սկսում է կիսվել այդ նորությամբ մահացած կնոջ հետ, սակայն շուտով հասկանում է, որ այդպիսի երջանկություն կարող է լինել մեծ զոհերի գնով:
Արժե դիտել նաև Մայ Բայնդերի «Ամայացած քաղաք» (Reign over me) դրաման: Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը հանդիսատեսին ուղղորդում է միայն սեպտեմբերի 11-ի հետքերով: Դա զուտ մարդկային պատմություն է: Այդ օրը բոլոր հարազատներին կորցրած երիտասարդի հարաբերություններն ընկերոջ հետ, որը բավականին երջանիկ ընտանիք ունի, հենց այն է, ինչը դաձել է բազմաթիվ նյույորքցիների կյանքի մի մասը. երկվորյակ աշտարակների պայթյունից հետո դատարկություն է առաջացել ոչ միայն Մանհեթենում: Մոտավորապես նույնքան պաթոսային է Ալեն Քուլթերի «Հիշիր ինձ» ֆիլմը, սակայն այն տարբերությամբ, որ նրա հերոսները սեպտեմբերի 11-ին չեն հեռանում միմյանցից, այլ աստիճանաբար մերձենում են:
Բնականաբար, նման մասշտաբի իրադարձությունը կինոինդուստրիայի ուշադության կենտրոնում է հայտնվել: Եվ ավելի օրինաչափ է, որ դրանով հետաքրքրվել է խռովարար, խուլիգան Մայքլ Մուրն ու նկարահանել «Ֆարենհեյթ 9/11» (Fahrenheit 9/11) ֆիլմը: Անվանի ռեժիսորը, որը հայտնի է ամերիկյան կյանքի կանոնների, կառավարության և քաղաքական գործիչների հանդեպ իր ցինիկ վերաբերմունքով, գլխավոր հարվածը հասցնում է այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին՝ նրան մեղադրելով Իրաքի և Աֆղանստանի պատերազմների համար և նրա վրա ուղղակի պատասխանատվություն դնում սեպտեմբերի 11-ի ողբերգության համար:
Միայն այն, որ «Ֆարենհեյթ9/11»-ն ամենաեկամտաբերն է փաստագրական ֆիլմերի շրջնաում և որ այն դիտել է կինոյի վավերագրական ժանրի համար ռեկորդային թվով հանդիսատես, խոսում է այն մասին, որ մարդկանց դառը, կոպիտ ճշմարտությունն ու անմիջականությունն ավելի շատ են պետք, քան այն դերերը, որոնք խաղացել են դերասանները թեկուզ իրականությանը մոտ, սակայն հորինված ողբերգություններում: