Կորոնավիրուսը Կովկասում: Մոտ 700 մարդ է մահացել Դաղստանում թոքաբորբից, վարակի բռնկում Հայաստանում և Ադրբեջանում
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր189 13618Հիվանդներ4 4723 274695Նոր մահեր+5+30Մահեր60 3912Առողջացել են1 9252 015425 -
Ադրբեջանում երեք մահ, 136 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 39-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3,274 է։
2,015 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
-
Ռուսաստանը վարակվածների թվով դուրս է եկել երկրորդ տեղը աշխարհում
Մարտի 17-ի դրությամբ, Ռուսաստանում հաստավել է վարակման 281 762 դեպք.
Առջևում միայն ԱՄՆ-ն է, որտեղ 1,5 միլիոնից ավելի դեպքեր են արձանագրվել։
Վարակվածներից, ըստ պաշտոնական վիճակագրության, Ռուսաստանում մահացել է 2 631 մարդ:
Այս ցուցանիշը մեծ անվստահություն է առաջացնում ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում: Առավել տուժած երկրներում մեկ միլիոն բնակչության հաշվարկով Covid-19-ից մահանում են ամենաքիչը 300-ից 500 մարդ, իսկ Ռուսաստանում՝ ընդամենը 18-ը:
-
Հինգ մահ Հայաստանում, 189 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 60-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 4,472 է։
1,925 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
-
18 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 695
Համաճարակի մեկնարկից ի վեր 12 մարդ է մահացել։
Ապաքինվել է 425 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
Կարանտինը մնում է անցյալում, բայց վարակը՝ ոչ. «Շաբաթը Կովկասում» JAMnews-ից
-
Գրեթե 700 մարդ է Դաղստանում մահացել թոքաբորբից, նրանցից 40–ը բժիշկներ են
Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրահիմովը լրագրողներին ասել է, որ համաճարակի մեկնարկից ի վեր հանրապետությունում 657 մարդ է մահացել «արտահիվանդանոցային թոքաբորբից»։
Կորոնավիրուսից, ասել է նա, մահացել է 27 մարդ։
Լրագրողներն ու բլոգերները կարծում են, որ իրականում այդ բոլոր մարդիկ մահացել են կորոնավիրուսից։ Եվ ասում են, որ այդ թվերը նվազեցված են, իրավիճակն իրականում ավելի սարսափելի է։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Դաղստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 280 դեպք։ Սակայն նախարարն ասել է, որ Դաղստանի հիվանդանոցներում թոքաբորբով հոսպիտալացվել է ավելի քան 13 հազար մարդ։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր2391586Հիվանդներ4 2833 138 677Նոր մահեր+300Մահեր553612Առողջացել են1 7911 944419 -
Ադրբեջանում մեկ օրում 158 մարդ է վարակվել, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 3,138-ի
Համաճարակի մեկնարկից ի վեր 36 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1 944 մարդ։Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
-
Ռուսաստան․ բռնկում ոսկու հանքում, 312 աշխատակից է վարակվել
Կրասնոյարսկի երկրամասի ոսկու հանքավայրի հիմնական խնդիրը բնակարանների անբավար քանակն է: Հազարավոր մարդիկ ապրում են հանրակացարանի սկզբունքով, և հիվանդներին առողջներից առանձնացնելու հնար չկա:
Հարմար հիվանդանոց էլ չկա: Այս պահին դեռ հիվանդներին վրաններում են տեղավորում: Պաշտպանության նախարարությունը խոստանում է այստեղ երկու օրում դաշտային ռազմական հիվանդանոց ստեղծել:
Մայիսի 16-ի դրությամբ Ռուսաստանում կա ավելի քան 272 հազար վարակված (աշխարհում երրորդ տեղը), 2 537 մարդ մահացել է: Բժիշկներն ու փորձագետները՝ թե տեղական, թե դրա սահմաններից դուրս, կարծում են, որ այս վիճակագրությունը խիստ նվազեցված է:
• Կորոնավիրուսի տարօրինակ վիճակագրություն Ռուսաստանում․ շատ լավ բժշկությո՞ւն, թե՞ Պուտինն ուզում է իշխանության մնալ
-
Հայաստան․ արդեն 55 մահ, վարակվածների մեծ թիվ՝ 239 նոր դեպք մեկ օրում
Անցած օրվա ընթացքում Հայաստանում մահացել է երեք մարդ, այդ թվում ՝46-ամյա մի կին:
Վարակվել է 4 283 մարդ:
1 791 պացիենտ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
• Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
-
6 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 671
Համաճարակի մեկնարկից ի վեր 12 մարդ է մահացել։
Ապաքինվել է 393 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
• Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է չեղարկել պարետային ժամը սահմանադրական դատարանում
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը