Կորոնավիրուսը Կովկասում: 2020 թվականի մայիսի 10-11
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր79 703Հիվանդներ33922 589638Նոր մահեր+10+1Մահեր463211Առողջացել են1 3591 680317 -
70 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 2 589
Համաճարակի մեկնարկից ի վեր 32 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1 680 մարդ։Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• Բաքվում բացվել են վարսավիրանոցները, իսկ շրջաններում կարելի է առանց թույլտվության տնից դուրս գալ
-
Հարյուրավոր կուրսանտներ վարակվել են Մոսկվայում անցկացվող ռազմական շքերթի փորձերին մասնակցելու հետևանքով
Այսպիսի հրապարակմամ է հանդես եկել «Պրոեկտ» («Նախագիծ») անկախ լրատվամիջոցը՝ հղում կատարելով կուրսանտներին և նրանց հարազատներին։ Տեղեկությունը մասամբ հաստատել են նաև ուսումնարանների ղեկավարները:
Ավանդական շքերթը, որը նախատեսվում էր անցկացնել Կարմիր հրապարակում մայիսի 9-ին, չկայացավ: Նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի կեսերին որոշեց հետաձգել այն կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Սակայն մինչ այդ անցկացվեց մի քանի փորձ, որոնք էլ հիվանդության պատճառ դարձան հազարավոր զինծառայողների և անչափահաս կուրսանտների համար Ռուսաստանի տարբեր քաղաքներից:
-
Վրաստանում հերթական մահը
Մահերի թիվը հասել է 11-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 638 է։
317 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
-
Ռուսաստանը վարակվածների թվով արդեն երրորդ տեղում է
Ռուսաստանը երրորդ տեղն է գրավում վարակվածների թվով, այս պահին արդեն երկրում կա 221 344 հաստատված դեպք:
Ավելին միայն Իսպանիայում է (264 663) և Միացյալ Նահանգներում (1 միլիոն 367 638):
Ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 2,009 մարդ: Բայց բժիշկներն ու փորձագետները վստահ են, որ այս թիվը էականորեն նվազեցված է:
-
Եվս մեկ մահ Հայաստանում, 33 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 46-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3,392 է։
1,359 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
• Հայաստանում «շտապ օգնության» 12 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
-
3 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 638
Համաճարակի մեկնարկից ի վեր 10 մարդ է մահացել։
Ապաքինվել է 317 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Բաց է Թբիլիսիի, ինչպես նաև Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սակայն դեռևս փակ է Ռուսթավին։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
• Համավարակ. Վրաստանում իշխող կուսակցության համար հնարավորությո՞ւն
-
Չեչնիա․ եթե կինը խախտի կարանտինի ռեժիմը, կպատժվի ոչ թե նա, այլ նրա ամուսինը, որդին, հայրը կամ եղբայրը
Չեչնիայում կարանտինի պահանջներից մեկն այն է, որ փողոց չի կարելի դուրս գալ առանց հատուկ անցագրի։ Սակայն կանայք Չեչնիայում օգտվում են նրանից, որ ուժայինները տղամարդիկ են, պահպանում են կովկասյան ավանդույթներն ու չեն կարող իրենց ձերբակալել ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար։ Շատերը փողոց են դուրս գալիս երեխաների հետ առանց անցագրերի և դիմակների։
Դրա դեմ պայքարելու համար իշխանությունները որոշել են պատժել նրանց մերձավոր տղամարդ ազգականներին։
Այս մասին հաղորդել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, փոխանցում է «Կավկազսկի ուզելը»։
Չեչնիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 759 դեպք, ութ մարդ է մահացել։
-
Ինգուշեթիայում վարակման և մահացության դեպքերի վիճակագրությունը մի քանի անգամ նվազեցված է, պնդում են իրավապաշտպաններն ու իշխանություններից պատասխան պահանջում
Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 10–ի դրությամբ Ինգուշեթիայում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ, վարակվել 1199–ը։ Սակայն ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնում կարծում են, որ իրականում երկու մասով էլ թվերը շատ ավելի մեծ են, և այս կապակցությամբ փաստաթղթերն են ներկայացրել շրջանի ղեկավարին։
Մասնավորապես, հարցում անելով տեղացիների շրջանում, «Մեմորիալը» պարզել է, որ նվազագույնը 27 մարդ է մահացել ենթադրաբար կորոնավիրուսից ապրիլի 27–ից մինչև մայիսի 6–ը։ Իսկ այդ ժամանակահատվածի պաշտոնական տվյալներում նշվում է 9 մահ։
Հսկայական թվով բնակիչներ բողոքում են, որ իրենց չեն թեստավորում, թեև իրենք կորոնավիրուսի ակնհայտ ախտանիշներ ունեն։ Չեն թեստավորում և բժիշկներին, որոնք աշխատել են վարակվածների հետ։
Լուսանկարում՝ շտապօգնության բժիշկներն Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր138979Հիվանդներ33132 519635Նոր մահեր+1+10Մահեր453210Առողջացել են1 3251 650309 -
Հերթական մահը Ադրբեջանում, 97 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 32-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 1,678 է։
1,162 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• «Վարակի բովով»․ ինչպե՞ս անցավ ստուգումն Ադրբեջանի կառավարությունն ու հասարակությունը
-
Եվս մեկ մահ Հայաստանում, 138 դեպք
Մահերի թիվը հասել է 45-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3,313 է։
1,325 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
• Առանց ընտրության հնարավորության. պատմություն, որը սկսվեց մեկ նամակից
-
9 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 635
Համաճարակի մեկնարկից ի վեր 10 մարդ է մահացել։
Ապաքինվել է 309 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։
Սկսվել է արգելքների փուլային մեղմում։
Բաց է Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սկսել են աշխատել շինարարության հետ կապված բիզնեսները։ Հանվել են առցանց խանութների աշխատանքի և առաքման ծառայությունների սահմանափակումները։
Արտակարգ դրության մնացած սահմանափակումներն ուժի մեջ են մնալու։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Շարունակում են փակ մնալ Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքը։
• Համավարակ. Վրաստանում իշխող կուսակցության համար հնարավորությո՞ւն
-
Հրդեհ Մոսկվայում, «Կովիդ-19» վարակվածների բուժումով զբաղվող հիվանդանոցի վերակենդանացման բաժանմումքում: Մեկ հիվանդ մահացել է
Հրդեհը տեղի է ունեցել թիվ 50 հիվանդանոցում, սա Մոսկվայի գլխավոր կլինիկաներից մեկն է, որը զբաղվում է հենց կորոնավիրուսով հիվանդների բուժումով: Ենթադրյալ պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է:
Ռուսաստանում, կորոնավիրուսով վարակված գրեթե 200 հազար մարդ կա, մահացել է ավելի քան 1800-ը:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը