Աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ կիսում է 107-րդ տեղը: Այս գնահատականը տվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը:
Հայաստանը նախորդ տարիների համեմատ բարելավել է իր դիրքը հետազոտվող երկրների ցանկում 2 հորիզոնականով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ սա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի հաջողություններ է արձանագրել և նվազեցրել կոռուպցիայի մակարդակը:
Օրենքներընդունվումեն, բայցխնդիրըդրանքիրականացնելումեջէ: Կարևորէ, որօրենքումչլինենսողանցքներխուսափելուհամար, հետոչասվի, թեայսինչթերությանպատճառովօրենքըչիգործում: Օրենքումսողանցքներթողնելը, օրենքըչիրացնելըքաղաքականկամքիբացակայությանինդիկատորեն»,— ասել է Հոկտանյանը:
Փորձագետի հաղորդմամբ, ամենակոռումպացված երկրների շարքում են Սոմալին (8), Սիրիան (14), Հարավային Սուդանը (12), Ռուսաստանը (29), հետևաբար նրանց համեմատությամբ Հայաստանը «շատ ավելի մաքուր վիճակում է»։
Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը ներդրողների, պետությունների կողմից կարևորվում է որպես «առավել ադեկվատ» գնահատական.
Փորձագետի կարծիքով, կոռուպցիայի նվազմանը նպաստում է քաղաքական ազատությունների և տնտեսական ազատությունների զուգակցումը: Ավելին, այդ պարագայում, առանց որևէ հատուկ ռազմավարությունների կարելի է հասնել կոռուպցիայի մակարդակի նվազեցման: