Կորոնավիրուս, նորություններ։ Նոր դեպքերի թվի հակառեկորդներ Ադրբեջանում և Հայաստանում
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 711 590 3 Հիվանդներ 21 717 14 305 914 Նոր մահեր +14 +7 0 Մահեր 386 174 14 Առողջացել են 10 797 7 768 768 -
Հերթական հակառեկորդը Հայաստանում՝ 711 նոր դեպք մեկ օրում
Մեկ օրում մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր առմամբ համաճարակի մեկնարկից ի վեր մահացել է 386 մարդ։
Ընդհանուր առմամբ վարակվել է 21 717 մարդ, նրանցից 10 797–ն ապաքինվել են։
Հիվանդանոցից դուրս գրվածների թվում է 99-ամյա մի տղամարդ՝ Երկրորդ աշխարհամարտի վետերան։
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մնչև հուլիսի 13–ը։
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 418 508 3 Հիվանդներ 21 006 13 715 911 Նոր մահեր + 12 +6 0 Մահեր 372 167 14 Առողջացել են 10 144 7 503 768 -
Ադրբեջանում ռեկորդային 508 նոր դեպք մեկ օրում
Ադրբեջանում մեկ օրվա ընթաացքում 508 նոր դեպք է և 6 մահ է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 13 715 մարդ, նրանցից 167-ը մահացել են, 7 503-ն՝ առողջացել:
Ադրբեջանում խստացվել է կարանտինը, նորից դադարեցվել է բիզնեսների ու խանութների աշխատանքը, փակ է Բաքվի մուտքն ու ելքը, ճանապարհները վերահսկվում են ոստիկանության կողմից:
Հայտնի ադրբեջանցի լրագրողը բժիշկներին մեղադրել է իր հոր մահվան համար
-
Վարակման 155 դեպք Պետերբուրգի հիվանդանոցում, սակայն դրա գլխավոր բժիշկը շքանշան է ստանում
Պետերբուրգի Պոկրովսկի հիվանդանոցում 155 վարակվածներից 87–ը բուժաշխատողներ են։ Պաշտոնական հետաքննություն է սկսվել, դրա հիմնական նախնական եզրակացություններից մեկը հիվանդանոցի ներսում հակահամաճարակային ռեժիմի կոպիտ խախտումներն են։
Դեռևս ապրիլին այդ հիվանդանոցի բժիշկներն ու բուժքույրերը խնդրում էին օգնել պաշտպանիչ միջոցներով և մի քանի տեսաուղերձ էին հրապարակել։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարինա Բախոլդինան ամեն ինչ հերքում էր։ Իսկ հունիսի 21–ին Ռուսաստանի նախագահը նրան Աշխատանքի հերոսի կոչում շնորհեց «կորոնավիրուսի դեմ անձնուրաց աշխատանքի համար»։
Այդ հիվանդանոցի բժիշկ–ռեանիմատոլոգ Սերգեյ Սայապինը կորոնավիրուս էր տարել աշխատավայրում վարակվելուց հետո։ Նա Ազատություն ռադիոկայանին հայտարարել էր, որ «գլխավոր բժշկի պարգևատրումը ծաղր է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք իրոք պայքարում են համաճարակի դեմ»։
• Կարծիք․ Ռուսաստանը հոգնել է Պուտինից։ Ի՞նչ կարող է նա անել
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 320 478 2 Հիվանդներ 20 588 13,207 908 Նոր մահեր + 10 +7 0 Մահեր 360 161 14 Առողջացել են 9 131 7,168 761 -
Հայաստանը բուժսարքավորումներ է գնել Չինաստանից
Հայաստանում մեկ օրում վարակման 520 և մահվան 10 նոր դեպք է գրանցվել։
Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 19 708 մարդ, նրանցից 332–ը մահացել է, 8 854–ն՝ ապաքինվել։
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13–ը։
Բեռնատար ինքնաթիռը Երևան է տեղափոխել բուժսարքավորումներ Չինաստանից, դրանք գնվել են բյուջեի միջոցներով։
Այդ թվում՝ հիվանդանոցները կստանան թոքերի արհեստական օդափոխության սարքեր, մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր, բժշկական պաշտպանիչ դիմակներ, հատուկ արտահագուստ և ախտորոշիչ թեստեր։
-
Ադրբեջանում երրորդ օրն է՝ օրական վարակման ռեկորդային թիվ է գրանցվում
Նախորդ օրն Ադրբեջանում գրանցվել է վարակման ռեկորդային 491 դեպք։ Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 12 729 մարդ։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ մահացել է 154 մարդ։
6799 մարդ ապաքինվել է։
Ադրբեջանում կրկին խստացվել է կարանտինային ռեժիմը։ Մարդիկ կարող են տնից դուրս գալ կրկին միայն 2-3 ժամով և միայն sms-թույլտվության դեպքում։ Այդ համակարգն Ադրբեջանում գործում էր 2020 թ–ի ապրիլին։
Կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1–ը։
• Թաքցնե՞լ կորոնավիրուսը, թե՞ անտեսել։ Թե մեկը, թե մյուսը։ Պատմություն Բաքվից
-
Մեկ օրում վարակման նոր դեպքերի ռեկորդային քանակ աշխարհում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 183 հազար դեպք․ սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ընթացքում։
Ընդհանուր առմամբ, արդեն ավելի քան 9 միլիոն մարդ է ողջ աշխարհում վարակվել համավարակի մեկնարկից ի վեր։
Մեկ օրում նոր դեպքերի քանակն ամենաշատն է Բրազիլիայում՝ 55 հազար, ԱՄՆ–ում՝ 37 հազար, Հնդկաստանում՝ 15 հազար։
Համավարակի մեկնարկից ի վեր աշխարհում կորոնավիրուսից մահացել է 470,804 հազար մարդ։
Առաջին հինգ երկրները վարակվածների թվով․
ԱՄՆ՝ 2,3 մլն
Բրազիլիա՝ 1 մլն
Ռուսաստան՝ 585 հազար
Հնդկաստան՝ 426 հազար
Մեծ Բրիտանիա՝ 304 հազար։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը