«Ինքնանպատակ հանդիպուﬓեր անելու կողﬓակից չենք»․ Փաշինյանը՝ Ալիևի հետ բանակցելու մասին
Նոյեմբերի 9-ին կլրանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է եռակողմ փաստաթղթի կատարման ընթացքին, ինչպես նաև հետպատերազմյան զարգացումներին։
JAMnews-ն առանձնացրել է հարցազրույցի գլխավոր թեզերը։
Հրադադարի ռեժիմի խախտումների մասին
Հայաստանի վարչապետն ասել է, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում, ինչն արձանագրում են նաև խաղաղապահները․
«Ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ»։
Փաշինյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը շուրջ 28 զոհ է ունեցել։
Հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվել է ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանագծին։
«Նոյեմբերի 9-ից հետո ﬔնք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիﬕ խախտման ոչ ﬕ դեպք չի արձանագրվել: Պատկերացնո՞ւմ եք՝ ﬔկ տարվա ընթացքում ընդաﬔնը 5-6 օր», — նշել է վարչապետը։
Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, ինչպես նաև Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած դեպքերը Փաշինյանը որակել է որպես «ռազմական գործողությունների դեպքեր» և ասել, որ դրանք եռակողմ հայտարարության կոպիտ խախտումներ են եղել։
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը Փաշինյանը բնորոշել է որպես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արձանագրված «անկյունաքարային արդյունք»՝ խոսելով նաև հայկական կողմի մտահոգությունների մասին․
«Հրադադարի ռեժիﬕ դեպքերի խախտուﬓերը, Արցախում ﬔր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաև ﬔզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուաﬔնայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»։
Գերիների վերադարձի մասին
Հայաստանի վարչապետի խոսքով՝ հաստատված գերիների ﬔծ մասը գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Թեև հայտարարության 8-րդ կետը նաև նրանց վերադարձի մասին է, սակայն հայ գերիներին Ադրբեջանը դեռևս ազատ չի արձակել։
«Ադրբեջանի ﬔկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, աﬔնևին տեղին չէ, որովհետև հայտարարության ﬔջ ասվում է՝ ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք, այսինքն՝ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք, ըստ էության, գտնվում է այս հայտարարության, այս կետի իրավազորության ներքո: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առա՞ջ է գերեվարումը տեղի ունեցել, թե՞ նոյեմբերի 9-ից հետո», — ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը վստահեցրել է՝ ամեն օր տարվում է աշխատանք Ադրբեջանում պահվող գերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Շուշի և Հադրութ «վերադառնալու» մասին
«Պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության՝ մինչ օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը», — ասել է ՀՀ վարչապետը։
«Զանգեզուրյան միջանցքի» մասին
Վարչապետն ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է արվում և հույս հայտնել, որ առաջիկայում կարձանագրվեն կոնկրետ արդյունքներ։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» թեման փակ է դեռևս 2020 թ․նոյեմբերի 9-ից։
Նա ուշադրությունը հրավիրել է նախօրեին Թուրքիայից հնչած հայտարարության վրա, որում ասված է՝ «ﬕջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո․
«Կարող ենք արձանագրել, որ անկախ բառամթերքի նախընտրություններից՝ ﬔնք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին», — ասել է Փաշինյանն ու հավելել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ շահագրգռված է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ խնդիրը բանաձևերի վերաբերյալ ընկալուﬓերը մոտեցնելն ու նույնականացնելն է:
Փոխվարչապետների ձևաչափով քննարկումների մասին
Արդեն իսկ կայացած 8 հանդիպումների ընթացքում աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել, որը վարչապետը բարձր է գնահատել։ Փոխվարչապետերը նախ անդրադարձել են հարցի տեխնիկական մասին՝ ի՞նչ ճանապարհներ են գոյություն ունեցել, ի՞նչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ:
Հունվարի 11–ի եռակողմ հայտարարության համաձայն՝ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր:
Վարչապետն ասել է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցություն է ունենալու ՀՀ սուվերեն ճանապարհներով, իսկ Հայաստանը, իր հերթին, կարողանալու է հաղորդակցվել Ռուսաստանի և Իրանի հետ։ Փաշինյանի գնահատմամբ՝ խոսքը ոչ միայն ներքին, այլև արտաքին հաղորդակցությունների մասին է, ուստի Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ․
«Այստեղ չի կարող խոսքը լինել ﬕայն ներքին հաղորդակցությունների մասին։ Մենք նաև ﬕջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք այդտեղ գալ հնարավորինս արագ լուծուﬓերի»։
Եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրուﬓերն այնքան ծավալուն են, որ տրանսպորտային՝ գոյություն ունեցած կոմունիկացիաները չեն բավարարում, կողմերի համաձայնությամբ կկառուցվեն նոր կոմունիկացիաներ։
Փոխվարչապետերի աշխատանքային խումբն ուսումնասիրել է բոլոր հնարավոր ճանապարհները։ Այժմ կողմերը պետք է համաձայնության գան երթուղիների վերաբերյալ․
«Աշխատանքային խումբը գրել է, գծագրել է, ուսուﬓասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված: Եվ ﬔր ընկալուﬓ այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, Հայաստանի Հանրապետությունը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում և նաև ավտոմոբիլային ճանապարհներ»։
«Խաղաղության առաջարկն Ադրբեջանի մենաշնորհը չէ»
Անդրադառնալով Ադրբեջանից և Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե Հայաստանին խաղաղության առաջարկ է արվել, բայց պատասխան դեռևս չկա՝ ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության առաջարկն Ադրբեջանի մենաշնորհը չէ։
«Մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել, և դա արել ենք ﬕ քանի անգամ: Եվ շատ տարօրինակ են հայտարարությունները, որ Հայաստանը չի արձագանքել: Հայաստանն արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է»։
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն իր դիրքորոշումն արտահայտել է, ասել է, որ պատրաստ է քննարկումների, Հայաստանի պատկերացմամբ՝ դրանք պետք է տեղի ունենան «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ»։
Համանախագահների այցի ձգձգման մասին
Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ այցելելու են տարածաշրջան։ Վերջերս ԱՄն-ից Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։
Փաշինյանի հարցին, թե՝ ինչու այցելությունը ﬕնչև այս պահը տեղի չի ունեցել, Շոֆերը պատասխանել է, որ աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ:
«Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողﬕց կան ինչ-որ խոչընդոտներ», — Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետը։
Սահմանագծման և սահմանազատման մասին
ՀՀ վարչապետն ասում է՝ դեմարկացիայի ու դելիﬕտացիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացները հստակ տարանջատված են իրարից:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, բայց դժվար է պատկերացնել գործընթաց սահմանին, որտեղ աﬔն օր հրադադարի ռեժիﬕ խախտուﬓեր են տեղի ունենում, ամեն օր կրակոցներ են հնչում․
«Ձեր կոնկրետ հարցին՝ կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, պիտի պատասխանեմ, որ, ցավոք, ոչ»։
Կառավարության ղեկավարն ասում է՝ 1973, 75, 80 և 85 թվականների քարտեզները հիմնականում վերատպություններ են, բայց երբեմն նույնիսկ վերատպված քարտեզները նույնական չեն։ Ասում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի ﬕջև․
«Մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր։ Մենք նկատի ունենք դրա իրավական հիﬓավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիﬓավորման ոչ ﬕ նշանակություն չունի»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ իրավական հիմք կարող են ծառայել այն քարտեզները, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև:
«3+3» ֆորմատի մասին
Գործադիրի ղեկավարն ասում է՝ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով։ Ինչ վերաբերում է «3+3» հնարավոր ֆորմատին, ըստ Փաշինյանի, Հայաստանն իր դիրքոոշումն արդեն իսկ հայտնել է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով․
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք ﬔնք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիﬓախնդրի կարգավորման հարցը և այդպես շարունակ»։
Փաշինյանի խոսքով՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր, փոխադարձ ընդունելի օրակարգ, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսուﬓասիրություն, ապա Հայաստանը կարող է հետաքրքրված լինել դրանով:
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե նոյեմբերի 9-ին Փաշինյան-Ալիև հանդիպում է կայանալու, Հայաստանի վարչապետն ասել է, որ նման պայմանավորվածություն չկա։
Փաշինյանը հիշեցրել է ԱԺ ամբիոնից արտգործնախարար Միրզոյանի խոսքն այն մասին, որ կան բազմաթիվ գաղափարներ և առաջարկներ։
Հայաստանի վարչապետը հանդիպումներին դեմ չէ, ասում է՝ կարևոր է կոնտեքստը, սիմվոլիկան, ակնկալվող արդյունքը։
«Այնտեղ, որտեղ ﬔնք կարող ենք արձանագրել արդյունք, ﬔնք ոչ ﬕ հանդիպուﬕց չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպուﬓեր անելու կողﬓակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված` կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա», — նշել է Նիկոլ Փաշինյանը։