Դիպուկահարներն ու բազեներն՝ ընդդեմ անօդաչու սարքերի․ աշխարհը լուծում է չարտոնված թռիչքների խնդիրը
Կիսվել
Կիսվել
Անօդաչու թռչող սարքերը սրընթաց կերպով էժանանում են և հասանելի դառնում։ 2018թ-ին դրանք Սուրբ Ծնունդի ամենատարածված նվերների տասնյակում էին։
Սակայն այդ սարքերի լայն տարածումը ոչ միայն իր հետ բերում է նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և աէրոլուսանկարչության համար, այլև վտանգներ, որոնց բախվում են առանց բացառության բոլոր երկրները։
Բի-Բի-Սին պատմում է, թե ինչպես են իրենք լուծում այդ խնդիրը։
Ուղևորները Գեթվիք օդանավակայանում։ 2018թ-ի դեկտեմբերի 20։ REUTERS/Peter Nicholls
Անօդաչու սարքերի մասնակցությամբ այսօրվա դրությամբ ամենալուրջ միջադեպը դարձավ Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշորագույն օդաննավակայանի փակումը 2018թ-ի 20-22-ը՝ հենց Սուրբ Ծնունդի նախաշեմին։
Երեք օրվա ըթնացքում աստեղ 36 չվերթ էր հետաձգվել այն պատճառով, որ թռիչքուղու օդային տարածությունում անօդաչու սարքեր էին հայտնաբերվել։ Ավելի քան հարյուր հազար մարդ էր արգելափակվել օդանավակայանում։
Սարքերը կառավարողները մինչև այսօր չեն հայտնաբերվել։ Գեթվիքը 50 հազար ֆունտ ստերլինգ պարգևավճար էր հայտարարել նրան, ով կօգնի գտնել մեղավորներին։ Նրանց լուրջ քրեական պատիժ է սպառնում։
Բրիտանական իշխանություններն ապագայի համար նման իրադարձությունների կանխարգելման համակարգ են մշակում։
Ահա, թե ինչ ընտրություն ունեն նրանք։
Միջազգային փորձ
REUTERS/Ralph Orlowski
Գոյություն ունի անօդաչու սարքերի ապօրինի գործարկման դեմ պայքարի մի քանի միջոց։
•Անօդաչու սարքերը կառավարող ռադիոազդանշանը ճնշող ռադարներ։ Համակարգն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 2012թ-ի Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ։ Օգտագործվում է նաև Չինաստանում։
•Դիպուկահարներ։ Դրանք խոցում են անօդաչու սարքերը սովորական հրաձգային զենքով կամ նռնականետերով։ Դիպուկահարները կարող են օգտագործել նաև հատուկ սարքեր․ դրանք ցանց են գցում, որը բռնում է անօդաչու սարքը։ Դա բրիտանական OpenWorks ընկերության վերջին մշակումն է, այն օգտագործվում է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ասիայում։
•Հակադրոններ, որոնք ցամաքից ստացված հրահանգով հատուկ ցանցեր են նետում անօդաչու սարքը բռնելու համար։ Այս մեթոդը հաջողությամբ փորձարկվել է Ֆրանսիայում։
•Լազերային զենք, որն ունակ է «կուրացնելու» անօդաչու սարքը։ Այդպիսի զենք է ԱՄՆ-ում մշակում Boeing ընկերությունը, այդ ուղղությամբ է աշխատում նաև Չինաստանը։
•Հատուկ վարժեցված բազեներ, որոնք հարձակվում են անօդաչու սարքերի վրա։ Այս մեթոդը փորձարկվել է Հոլանդիայում, այն ամենաարդյունավետն է ճանաչվել, բայց շատ թանկ է։