Վաստանում խստացրել են անօդաչու սարքերի օգտագործմանը վերաբերող օրենսդրությունը, բայց «Ազատություն ռադիոկայանը» հասցրել է թռչել գրեթե ողջ երկրի վրայով" />

Վրաստանը երկնքից՝ մի լուսանկարչի առաքելությունը

Վաստանում խստացրել են անօդաչու սարքերի օգտագործմանը վերաբերող օրենսդրությունը, բայց «Ազատություն ռադիոկայանը» հասցրել է թռչել գրեթե ողջ երկրի վրայով

Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Անօդաչու թռչող սարքերի գրանցման և թռիչքների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և անօդաչու թռչող համակարգերի շահագործման, օգտագործման և սահմանափակման մասին կանոնը»:

Սեպտեմբերի 1-ից անօդաչու թռչող սարքի թռիչքի առավելագույն թույլատրելի բարձրությունը կազմելու է 400 ոտնաչափ կամ գետնից 122 մետր, իսկ առավելագույն թույլատրելի արագությունը 160կմ/ժ է լինելու:

Առանց երկրի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալության հատուկ թույլտվության կարելի է օգտագործել մինչև 25կգ քաշով անօդաչու թռչող սարք առավելագույնը 54կմ/ժ արագությամբ: Ընդ որում, այն պետք է մարդկանց խմբից, երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհից հորիզոնագծով 50մ հեռավորության վրա գտնվի և 6 կմ՝ օդանավակայաններից:

Բացի այդ, կանոններում նշված է նաև, որ արգելվում է մարդկանց դրոնով տեղափոխել, ինչպես նաև մի քանի անօդաչու թռչող սարք կառավարել հեռակառավարման մեկ կայանից:

Մինչ նոր կարգավորումների ուժի մեջ մտնելն Ազատություն ռադիոկայանը հասցրել է թռչել գրեթե ողջ Վրաստանի տարածքվ: Ահա, թե ինչ է ստացվել:

Անօդաչու թռչող սարքերը փոխեցին լուսանկարների աշխարհը, երբ 2013թ. այդ սարքերը հայտնվեցին միջազգային շուկայում և հնարավոր դարձրեցին համեմատաբար մատչելի և անվտանգ նկարահանումը՝ երկնքից: Միևնույն ժամանակ ծագեց անձնական տարածքի  անվտանգության սպառնալիք, իսկ նոր օրենքները սկսեցին սահմանափակել դրանց օգտագործումը:  Վրաստանը «ազատ» երկինք ունեցող վերջին երկրներից էր,  բայց սեպտեմբերի 1-ից այստեղ անօդաչու թռչող սարքերի կիրառման օրենսդրական խիստ սահմանափակումներ են սահմանվել:

Իմանալով փոփոխությունների մասին՝ Էյմոս Չեպլը, որը առաջիններից մեկն է սկսել լուսանկարել անօդաչուներով, «զինվելով» սարքի վերջին մոդելով, ժամանում է Վրաստան, որպեսզի նախքան նոր կանոնների ակտիվացումը վերջին անգամ թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանի վրացական լեռները, հարթավայրերը և քաղաքները:

Տուշեթի

42 ° 22N 45 ° 38E

Օմալու բնակավայրում՝ Տուշեթիի ազգային այգում, երևում են հինավուրց պահակային աշտարակները, որոնք գտնվում են Դաղստանի և Չեչնիայի հետ սահմանին:

Խևսուրեթի

42 ° 36N 45 ° 12E

Մուցո ամրոց-բնակավայրի պարիսպների ավերակները, որոնք վեր են հառնում Չեչնիայի հետ սահմանին՝ ածելիի պես սուր լեռան գագաթին:

Մցխեթա-Մթանիեթ

42 ° 33N 45 ° 04E

Կովկասյան լեռներում տեղակայված քարե աշտարակ, որից բացվում է տեսարան դեպի Շաթիլի բնակավայրում գտնվող Դաթվի-Ջվարիի լեռնանցքը:

Սամցխե-Ջավախք

41 ° 37N 43 ° 42E

Շավնաբադի վանքը՝ Տոսկանան հիշեցնող արևի մայր մտնող ճառագայթների ներքո, այն տեղակայված է Թբիլիսիից ոչ հեռու:

Կախեթի

41 ° 52N 44 ° 40E

Գրեմիի եկեղեցին և ամրոցը՝ խաղողի այգիների ֆոնին, առավոտյան արևի ներքո;

Սամցխե-Ջավախք

41 ° 42N 43 ° 30E

Արագիլ, որը բույն է դրել Բարալեթի հնագույն եկեղեցու գմբեթի վրա:

Իմերեթի Կացխիս Սվեթի

42 ° 17N 43 ° 12E

Վերջին 24 տարիներին այստեղ բնակվում է վրացի տարեց վանական, որպեսզի «մոտ գտնվի Աստծուն»: Վանականը սնվում է այն մթերքներով, որոնք բերում են վանք այցելող կամավորները:

Քարթլի Ուպլիսցիխե

41 ° 58N 44 ° 12E

Ուպլիսցիխեն լքված քաղաք է Շիդա Քարթլիում: Այն համարվում է Վրաստանի հնագույն բնակավայրը:

Մցխեթա- Մթանիեթ Ջավարիի վանք

41 ° 50N 44 ° 44E 

Ջավարիի վանքը փայլում է արևի առաջին ճառագայթների ներքո: Այն տեղակայված է լեռան վրա, որտեղ միաձուլվում են Մքթվարի և Արագվի գետերը: Երևում է Մցխեթան՝ Վրաստանի հնագույն մայրաքաղաքը:

Քարթլի

41 ° 57N 44 ° 09E

Հովիվները քշում են ոչխարները հոտը: Նկարահանված է Գորի քաղաքի շրջակայքում:

Թբիլիսի

41 ° 41N 44 ° 48E

«Քարթլիս դեդա» («Մայր Վրաստան»), ոչ պաշտոնապես կոչվում է «Մայր Վրաստան», հուշարձան վեր է խոյանում մայրաքաղաքի վրա:

Բաթումի

41 ° 38N 41 ° 40E

Բաթումին դարձել է Վրաստանի առաջատար զբոսաշրջային կենտրոն՝ ժամանակակից ճարտարապետության, խաղատների, լողափերի շնորհիվ Աբխազիայում անջատողական պատերազմից հետո:  Ընդորում այստեղ ջուրը և լողափերը մինչև վերջին ժամանակներս այդքան էլ բարեկարգված և գրավիչ չէին:

Քութաիսի

42 ° 15N 42 ° 42E

Վրաստանի մեծությամբ երրորդ քաղաքը՝ առավոտյան մառախուղի մեջ:

Ախալցխա

41 ° 38N 42 ° 58E

Ախալցխա քաղաքաքի մշակութային բազմաթիվ հուշարձանների վրա վեր հառնող Ռաբաթի ամրոցը: Այստեղ միմյանցից երկու քայլ հեռավորության վրա տեկայաված է սինագոգ, եղեկեցի և մզկիթ:

Չիատուրա

42 ° 17N 43 ° 17E

Իջվածք՝ Չիատուր բազմաչարչար քաղաքում, որի շրջակայքում արդյունահանվում է մանգան: Տեղի գործարանը վերամշակում է այդ հազվագյուտ մետաղը, որից հետո այն ուղարկվում է արտասահման:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում