Դիանա Անֆիմիադի. «Գրված է նրանց համար, ովքեր վախենում են «աուտիզմ» բառից
Մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են աուտիզմի հետ, խուսափում են այդ թեմայով խոսել: Սակայն ինչպե՞ս լռել, եթե խոսքը գնում է սեփական երեխաներիդ մասին:
Դիանա Անֆիմիադին վրացի պոետ է՝ 7-ամյա Գիորգիի մայրը: Նա մի քանի խորհուրդ ունի այն ծնողներին, որոնց երեխաներն աուտիկ սպեկտրի խախտում ունեն:
Վերջին ժամանակներս Ֆեյսբուքում աճել է ընկերներիս թիվը: Նրանց շրջանում շատ են մայրերը, որոնք ինձ հարցեր են տալիս աուտիզմի մասին: Նրանցից շատերը նկատելի կերպով հուզվում են: Կան նաև այնպիսիք, որ չեն գրում: Հենց նրանց է հասցեագրված այս կարճ ուղերձը:
Ե՞րբ ենք թերապևտի մոտ գնալու
Ոչ մի օրինակ կամ հղում մորաքրոջս երեխային կամ Էյնշտեյնին, որն իբր միայն 7 տարեկանում է սկսել խոսել: Ոչ մի «տեսություն» այն մասին, որ տղաներն ավելի ուշ են սկսում խոսել, կամ ոչինչ չեն խոսում այնքան ժամանակ, քանի դեռ խաշլամայի աղը տեղն է:
•Լաշա Բուգաձեի բլոգը. սկավառակներ «Չոր կամրջից»
•Ծնողների ժամանակն է: Ինչպե՞ս պայքարել խտրականության դեմ
•Վրաստանում երեխաների հանդեպ անտարբերության 6 ապացույց
Երեխան 2 տարեկա՞ն է: Լեզուն շփման համար չի՞ օգտագործում, բայց առանց սխալի կարող է արտասանել «հիդրաէլեկտրակայան» կամ «զուգահեռականություն» բառե՞րը: Միանգամից թերապևտի մոտ տարեք:
Իրերն իրենց անուններով կոչեք
Դա դժվար փուլ է: Կարելի է ջանասիրաբար աշխատել, անել ամեն ինչ՝ «աուտիզմ» բառը չարտասանելու համար: Վախը համակում է այդ խոսքից: Այդ բառից վախենում են շրջապատի բոլոր մարդիկ:
Մոռացի՛ր շրջապատի մարդկանց մասին
Ախտորոշումը կառավարումն է, ռազմավարությունը, տեղեկատվությունը: Այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է իր անուններով կոչել: Հաշվի առ ախտորոշումն ու սկսի թերապիան. դա երկարատև և բարդ գործընթաց է:
Ուրիշ մայր
Գտիր ուրիշ մայր, որն ավելի մեծ փորձ ունի, շփվեք, թող կիսվի իր փորձով: Իմ բախտը բերել է, այն կինը որին ես գտա, հանգիստ էր, դրական և շատ հանգստացրեց ինձ:
Նրա հետ շփումը դրական փորձ էր:
Չնայրդայնանալ
Որքան էլ բարդ լինի, չի կարելի խուճապի մատնվել, դա միայն խանգարում է՝ ոչնչի չօգնելով: Իսկ երեխան այդ ընթացքում ինքն էլ է նյարդայնանում՝ իր շուրջ տեսնելով նյարդայնացած մարդկանց, սկսում է իրեն անմեղ մեղավոր զգալ:
Ես թերևս հուզվում էի և հիստերիայի մեջ էի 3-4 օր: Լալիս էի: Բանաստեղծություններ էի գրում… Իսկ հետո դարձա երջանիկ մայր, որն ամեն օր ուրախանում է իր երեխայի հաջողությունների համար:
Դա աշխատում է, հավատացեք:
Գլխավորը երեխան է
Գլխավորը երեխայի շահերն ու առաջնահերթությունները պետք է լինեն: «Վայ, երեխային ուրիշ դասարան տեղափոխեմ, որովհետև այս դասարանի երեխաների ծնողներն անհանգստացած են», «Մանկապարտեզի դաստիարակին նկատողություններ չեմ անելու. նրա աշխատավարձն առանց այդ էլ ցածր է», «Վայ, միայն թե չանհանգստացնեմ ավտոբուսի մյուս ուղևորներին»:
Մոռացեք այդ ամենի մասին: Գլխավորը երեխան է, մնացած ամեն ինչ երկրորդական է, յուրաքանչյուրը թող իր խնդիրների մասին մտածի:
Չվախենալ
Ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի, աշխատեք, մի վախեցեք: Համարեք, որ առեղծվածի, համակարգչային խաղի հետ գործ ունեք, որում պետք է «նոր կյանքի» հասնեք և միավորներ հավաքեք: