Ինչպիսի՞ն կլիներ երեխաների համար հոգ տանելը, թե մենք իրոք հոգ տանեինք նրանց համար" />

Վրաստանում երեխաների պաշտամունքը միֆի վերածող 6 փաստ

Ինչպիսի՞ն կլիներ երեխաների համար հոգ տանելը, թե մենք իրոք հոգ տանեինք նրանց համար

 Երեխաներին այսուայնկողմ են տանում ինչպես ուղեբեռ

Վրաստանում երեխաների համար որևէ անվտանգության միջոցներ ընդունված չէ կիրառել: Նրանց սաղավարտներ կամ ծնկի բարձիկներ չեն հագցնում, երբ սովորեցնում են հեծանիվ կամ չմուշկ քշել, նրանց վրա անդրադարձիչներ չեն ամրացնում ճանապարհ անցկացնելիս և ամբողջությամբ անտեսում են երեխաների համար նախատեսված նստատեղերը: Վրաստանում երեխաներին ամրագոտի չեն կապում և դիմացի նստարանին նստացնում են նույնիսկ նորածիններին:

Չնայած Վրաստանում ճանապարհատրանսպորտային կանոններն աստիճանաբար խստացնում են՝ այստեղ ոչ ոք դեռ չի բարձրացրել ավտոնստատեղեր օգտագործելու հարցը: Եվ երեխաները շարունակում են մահանալ ոչ միայն վթարների հետևանքով, այլ նաև աննշան ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, որոնք փոքրիկների համար ճակատագրական են դառնում:

 Երեխաների ներկայությամբ ծխում են

Խնդիրը ոչ այնքան այն է, որ երեխաների ներկայությամբ ծխում են, այլ, որ վրացի ծխողների մեծ մասը, կարծես թե, երեխայի մոտ ծխելը որևէ արտասովոր բան չի համարում: Խոսքը նույնիսկ մասշտաբային վրացական «սուփրաների» մասին չէ, երբ մեծերը ժամերով ուտում, խմում և ծխում են, իսկ երեխաները խաղում են այդ տարածքում:

Ահա ավելի ծանոթ իրավիճակ. հայրը, մայրն ու 3 տարեկան երեխան սրճարանում պատվերին են սպասում, ընթացքում ծնողները ծխում-փչում են երեխայի վրա՝ նրա հետ ակտիվորեն շփվելով և նույնիսկ չնկատելով, որ սխալ բան են անում: Կամ տաքսու վարորդը սկսում է ծխել, հենց մեկ տարեկան երեխայի հետ մեքենան ես նստում:


 Երեխաների համար նախատեսված ռեստորաններ չկան

Չնայած «երեխաների կուռք» են, բայց Վրաստանում ոչ մի տեղական ռեստորան չկա՝ children-friendly քաղաքականությամբ: Կարծես՝ ռեստորանների տերերը նույնիսկ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, հակառակ դեպքում արդյոք կոտրված (և վտանգավոր) խաղալիքներ կպահեին ընդհանուր դահլիճի մութ ու ծխած անկյունում:

Թբիլիսյան ռեստորաններից մեկում նման տեղ է երեխաներին հատկացված հենց մուտքի դռան մոտ, որով դուր եկավ սրահից աչքիս առջև մի րոպե առանց ուշադրության թողնված երեք տարեկան երեխան: 


Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց, սակայն դռան շեմի «մանկական անկյունը» ոչ մի փոփոխություն չկրեց: Վրաստանի ռեստորանները, որոնք իսկապես փոքրիկների համար նախատեսված վայրեր ունեն, MacDonald’s Wendy’s-ի տիպի ցանցերն են:

 Երեխաներին թույլ են տալիս ալկոհոլ փորձել

Եվ կրկին սա սխալ բան չի համարվում: Հատկապես եթե երեխան տղա է: Այդ պարագայում ալկոհոլի փորձարկումը նույնիսկ խրախուսվում է մեծերի կողմից, դա նրանց զվարճալի է թվում՝ 5 տարեկան երեխան մի բաժակ կարմիր գինի է խմել ու հարբել: Շատ զվարճալի է:

Մանկական հրապարակներ

Դրանք կամ բացակայում են, կամ չեն վերանորոգվում ու նորացվում: Սա ոչ միայն վատ է երեխաների հանդեպ, այլ նաև վնասակար է, օրինակ, երեխաները սահում են 2 մ բարձրությունից, սահարանի կողքերը վաղուց պոկված են: Շատ քիչ բացառությամբ են շահագործման հանձնվող նորակառույցները մանկական հրապարակներ ունենում:

Հնարավոր է՝ բեռնատար վերելակ ունենան, որի միջոցով կարելի է մանկական սայլակը բարձրացնել-իջեցնել, սակայն հույս ունենալ, որ այն կաշխատի, պետք չէ: Կլինեն նաև թեքահարթակներ, սակայն դրանց վրայով սայլակը տեղափոխել նույնպես չի հաջողվի:

Օրինակ, թբիլիսյան նորակառույցի մուտքի մոտ արված այս լուսանկարում թեքահարթակն ավելի կարևոր «գործով է զբաղված»:

Երեխաների հետ աշխատելը պատվաբեր չէ

Թվում է՝ ինչ կարող է ավելի պատվաբեր լինել, քան երեխաների հետ աշխատանքը: Սակայն դայակի աշխատանքին կանանց մեծ մասը համաձայնում է կարիքից դրդված և չի դադարում անընդհատ այդ մասին հիշեցնել ծանոթներին ու գործատուներին: Վրաստանում աշխատող դայակների մեծ մասը որակավորում չունի:

Եվ դա օրինաչափություն է. Վրաստանում կրթական կառույցներ չկան, որոնք պրոֆեսիոնալ դայակներ կպատրաստեն:


Կարդալ ավելին JAMnews-ում