Ավելի քան տասը խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել է Ադրբեջանի երկրորդ ամենակարևոր քաղաքի՝ Գյանջայի վրա Հայաստանի զինված ուժերի երկրորդ հրթիռային հարվածի հետևանքով, հաղորդում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իր Թվիթերում:
Լուրեր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին. մարտերի 21-րդ օրը
Հոկտեմբերի 17-ի գիշերը՝ մոտավորապես ժամը 1-ին, հրթիռները հարվածել են Գյանջայի մի քանի փողոցների:
«Ռիա նովոստի»-ի տեսանյութը դեպքի վայրից
Այս քաղաքն արդեն վերապրել է հրթիռային հարված հոկտեմբերի 10-ի գիշերը, երբ զոհվեց 10 խաղաղ բնակիչ, վիրավորվեց ավելի քան 30 մարդ:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հաղորդում է, որ հարվածները հասցվել են SCUD հրթիռներով Հայաստանի տարածքից:
SCUD (P-17) բալիստիկ հրթիռները գործառնական և մարտավարական նպատակներով բնութագրվում են հարվածի անբավարար ճշգրտությամբ, թռիչքի առավելագույն հեռավորությունը 300 կիլոմետր է: Օգտագործվել են ռուսական զորքերի կողմից Չեչնիայի երկրորդ պատերազմի ժամանակ 1999-2001 թվականներին:
Ադրբեջանի գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարվածները հասցվել են Գյանջայի երկու փողոցների:
«Ռիա նովոստի»-ի տեսանյութը դեպքի վայրից
Զանգվածային հրթիռային գնդակոծման է ենթարկվում նաև Թարթառը Ադրբեջանում, երկու քաղաքներն էլ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս են։
Հոկտեմբերի 15-ին Թարթառում գերեզմանոցում հուղարկավորության ժամանակ հրետակոծության հետևանքով զոհվեց չորս խաղաղ բնակիչ, ևս չորսը վիրավորվեցին:
Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին առճակատման մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 60 խաղաղ բնակիչ, առնվազն 250-ը վիրավորվել են: Զինվորականների կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հայկական կողմի հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում են Արցախի բնակավայրերը: Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ի էսկալացիայից հետո այնտեղ զոհվել է 33 խաղաղ բնակիչ:
Ադրբեջանական և հայկական բանակների միջև մարտերը Ղարաբաղում շարունակվում են սեպտեմբերի 27-ից: Պաշտոնական տվյալներով զոհվել են շուրջ 1000 զինվորական և խաղաղ բնակիչ երկու կողմերից, կան հազարավոր վիրավորներ: Ոչ պաշտոնապես՝ շատ ավելին: Երկու կողմերն էլ հաղորդում են մյուս կողմի տեխնիկայի հսկայական կորուստների մասին և մեղադրում են մեկը մյուսին ապատեղեկատվության մեջ:
Հոկտեմբերի 10-ի գիշերը կողմերը ստորագրել են հրադադարի պայմանագիր, որն անմիջապես խախտվեց: Կողմերը մեղադրում են մեկը մյուսին հրադադարի խախտման մեջ: