Ադրբեջանի նախագահի որդուն 35 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են նվիրել
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի նախագահի որդին՝ 22-ամյա Հեյդար Ալիևը, շքեղ առանձնատուն ունի Մոսկվայից ոչ հեռու գտնվող հեղինակավոր ավանում։ Դրա արժեքը տվյալ պահին կազմում է մոտ $35 մլն։ Այս մասին գրում է ռուսական «Պրոյեկտ» պարբերականը ՝ վկայակոչելով Ռուսաստանի անշարժ գույքի պաշտոնական ռեեստրին ուղարկված հարցման պատասխանը։ Հոդվածում բերված է նաև նախագահի ազգականների մնացած ունեցվածքը։
Organized Crime and Corruption Reporting Project կազմակերպության հետազոտող լրագրողները պարզել են, որ այդ ընտանիքի անդամները տարբեր ձեռնարկություններ ունեն, որոնք թաքնված են օֆշորային ընկերությունների հետևում Պանամայում և Վիրջինյան կղզիներում, ինչպես նաև անշարժ գույքի թանկարժեք օբյեկտներ և նույնիսկ ոսկու հանքեր։
Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահն է 16 տարեկանից՝ 2003թ-ից։ Մինչ այդ նախագահը նրա հայր Հեյդար Ալիևն էր։ Նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, երկրի փոխնախագահն է։ Ավագ դուստրրը՝ Լեյլա Ալիևան, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահն է։ Կրտսեր դուստրն Արզու Ալիևան է։ Տղան՝ Հեյդար Ալիևն, ավարտել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան, հիմա բանակում է ծառայում։
Առանձնատունը ձևակերպված է Արիֆ Փաշաևի անունով, որը նախագահի աներն է և Ալիև-կրտսերի պապիկը մորական գծով։ Արիֆ Փաշաևը ֆիզիկոս է, Ադրբեջանի ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտորն ու Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
Մամուլի և սոցցանցերի արձագանքը
«Պրոյեկտի» հոդվածը վերատպել է մի քանի ռուսական լրատվամիջոց։ Ադրբեջանական մամուլն այս մասին ոչինչ չի գրել՝ բացառությամբ մի քանի կայքերի, որոնք աշխատում են արտասահմանից։ Փոխարենն Ալիև-կրտսերի ունեցվածքը քննարկվում էր Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտում։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Իրավաբանական տեսանկյունից այնտեղ թերևս ամեն ինչ մաքուր է։ Իսկ բարոյական կողմը թողնենք։ Մեզ մոտ ընդունված չէ հաշվել ուրիշների փողերը»;
«Դա մանրուք է Դուբայի նրանց առանձնատների համեմատ»;
«Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են նրանք այդ պալատներում մաքրություն պահպանում։ Ես իմ երեքսենյականոց բնակարանն եմ դժվարությամբ կարգի բերում»;
«Իսկ միգուցե նրանք Մոսկվա տեղափոխվեն, եթե այդպիսի առանձնատուն ունեն»;