«Վարակի բովով»․ ինչպե՞ս անցավ ստուգումն Ադրբեջանի կառավարությունն ու հասարակությունը
Ադրբեջանում կորոնավիրուսից «պաշտոնապես» ապաքինվածների թիվը սկսում է հավասարվել վարակվածների թվին, իսկ մայիսի 4–ին երկիրը, վերջապես, պետք է դուրս գա կարանտինից։ Ի՞նչ գործընթացներ էին տեղի ունենում ադրբեջանական հասարաությունում անցած մեկ ու կես–երկու ամսում։
- Կարծիք։ Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի դեմ. ի՞նչն այն չէ դրա հետ
- Ի՞նչ տեսք ունի քաղաքը, որն, ըստ պաշտոնական վարկածի, գրեթե հաղթահարել է կորոնավիրուսը
- Նավթն ու կորոնավիրուսն՝ Ադրբեջանի տնտեսության երկու դժբախտությունները
Եթե հակիրճ՝ ապա կորոնավիրուսն, ըստ ամենայնի, Ադրբեջանի բնակիչներին ամենաքիչն է հուզում։ Բոլոր հույզերը բաժին են ընկել ոչ թե հիվանդությանն, այլ համաքաղաքացիներին և իշխանություններին։ Եվ հաճախ դա վախն է և զայրույթը։ Փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես։
Փետրվարի վերջին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Ապրիլի սկզբին երկիրը հասցրել էր խորը կարանտինի մեջ մտնել, իսկ հասարակությունում տրամադրությունը սկսել էր փոխվել թեթև մտավախությունից դեպի անտարբեր–նյարդային։
Ստեղծված իրավիճակին ադրբեջանական հասարակության արձագանքի ողջ բազմազանությունը կարելի է բաժանել մի քանի հիմնական տեսակների։
Արձագանք 1․ Հասարակություն vs իշխանություն․ վախ և ատելություն
Նախևառաջ, կրիտիկական իրավիճակը սրել էր հասարակության զգալի հատվածի և իշխանությունների միջև հին կոնֆլիկտը։ Կառավարության գրեթե բոլոր գործողություններն այս երկու ամսում շատերի մոտ կամ վախ, կամ վրդովմունք, կամ էլ անվստահություն էին առաջացնում։
Դա վերաբերում է և հիվանդանոցներում հաստատված կարանտինին (բողոքում էին սարսափելի պայմաններից), և մետրոյի աշխատանքի սահմանափակմանն ու հետագայում արդեն լիակատար փակմանը, և բնակչությանը որպես փոխհատուցում տրված չնչին գումարին և դրա ընտրողական բնույթին, և շատ այլ բաների։
Որոշ միջոցներ, ըստ դժգոհների, ընդհանրապես չէին աշխատում, իսկ մյուսները վատ էին աշխատում, և առանց բացառության բոլորն ապօրինի էին սահմանադրության տեսանկյունից։
Եվ բնորոշ մի բան․ բողոքը սահմանափակվեց սոցցանցերում արված գրառումներով։
Արձագանք 2․ Ինքներս բոլորին կօգնենք
Բնակչության ամենախոցելի շերտերին օգնելու համար Facebook–ում մի քանի բարեգործական արշավ էր սկսվել, դրանք պարզապես էջեր են, որտեղ հրապարակվում են կարիքավորների կոնտակտներն ու նրանց օգնելու կոչեր են արվում, կամ, օրինակ, վճարային քարտերի հատուկ համակարգը, որի օգնությամբ կարիքավորները կարող են մթերք գնել որոշակի խանութներում։
Արձագանք 3․ Դավադրության տեսություն
Այսպես են արձագանքում թերահավատները, որոնք կարծում են, որ վարակի հետ կապված ողջ պատմությունը պարզապես հորինված և խաղարկված բլեֆ է և ինչ–որ համաշխարհային դավադրություն։
Թերահավատություն էին արտահայտում նաև լիովին խելամիտ մարդիկ։ Նրանք լիովին փաստարկված ապացուցում էին, որ տեղի իշխանությունները ոչ ադեկվատ խիստ միջոցներ են կիրառում՝ իրավիճակն իրենց օգտին օգտագործելով և վարակվածների ու ապաքինվածների վիճակագրությունը մանիպուլացնելով։
Արձագանք 4. Թքած վերաբերմունք
Ադրբեջանում շատերը պարզապես մտադիր չեն փոխել իրենց կենսակերպն «ինչ–որ գրիպի» պատճառով։ Եվ երկրում կրթական ցածր մակարդակն այստեղ ոչ վերջին դերն է խաղում։ Բացի այդ՝ եկամտի ցածր մակարդակը, երբ մարդիկ խնայողություններ չունեն գոնե մեկ ամիս ապրելու համար։ Նրանք չեն հավատում վարակին, նրանք հավատում են սովին։
Անգամ նրանք, ովքեր ի սկզբանե վախենում էին հիվանդանալ, սկսեցին կարանտինից հոգնել պարզապես այն պատճառով, որ նրանց համար ծանր է փակ տարածքում գտնվելը։
Արձագանք 5. «Մերոնց սա էլ է քիչ»
Ատելությունն «անդիմակների» նկատմամբ այն մարդկանց արձագանքն է, ովքեր պահպանում են կանոնները և իրոք պարզապես վախենում են հիվանդանալ։ Կառավարական միջոցները, որքան էլ խիստ լինեն, նրանց արդարացված և կատարման ենթակա են թվում։
Ոմանք հայտարարում են, որ «այդ ոչխարների հետ, որոնք չեն ուզում տանը նստել, այլ կերպ հնարավոր չէ», նկատի ունեն, որ այլ կերպ ադրբեջանցիներին չես ստիպի անվտանգության կանոններին հետևել։
Ինչո՞ւ միասնություն չի առաջանում
Ի՞նչ գործընթացներ և ադրբեջանական հասարակության ի՞նչ հատկություններ է ի հայտ բերել այս իրավիճակը։
Փիլիսոփա Ռահման Բադալովը կարծում է, որ կարանտինն ընդամենը մերկացրել է համակարգային խորը ճգնաժամը, որը սկսվել է կորոնավիրուսից շատ առաջ, իսկ ապագայում էլ ավելի սուր ձև է ստանալու։
«Մեր իշխանությունը վաղուց է մոռացել իր սահմանադրական պարտականությունների մասին և իր պարտականություներն ընկալում է իբրև ժողովրդի մասին «հայրական հոգածության» դրսևորում։ Այսպիսի սկզբունքը ոչ միայն սխալ է, այլև ավերիչ։
Ամեն ինչից զատ այսպիսի սկզբունքը քաղաքացիների մեջ սպառողական վերաբերմունք է դաստիարակում, նրանք սովորում են այդ «հոգածությանն» ու, որքան էլ պարադոքսալ հնչի, միշտ դժգոհ են, քանի որ նրանց անընդհատ թվում է, թե իրենց ինչ–որ բան չեն տվել, այդպիսով, նրանք հանդիսատես են դառնում սեփական երկրում։
Այս սկզբունքի մյուս կողմն այն է, որ քաղաքացիները դառնում են շատ երկչոտ և հնազանդ, քանի որ սովորում են նրան, որ միայն «իշխանությունն» իշխանություն ունի (նույնաբանությունը հատկանշական է)։
Ինչ վերաբերում է կառավարության ձեռնարկած միջոցներին, ապա դրանց կարելի կլիներ դրական վերաբերվել, եթե դրանք իրականացվեին իրավական դաշտում, ալյ ոչ թե կրկին այդ «հոգածության» տեսքով։ Բնակչության շրջանում իրավագիտակցության պակասն արդարացում չի կարող լինել իշխանության համար, որն անտեսում է իրավական ընթացակարգերը»։