Wizzair լոուքոսթերը 4 նոր չվերթ է բացում Քութայիսիից դեպի Եվրոպա
Wizzair լոուքոսթեր-ավիաընկերությունը 4 նոր չվերթ է բացում Քութայիսիի միջազգային օդանավակայանից: Ինչպես հաղորդում է ավիաընկերությունը, նոր ուղղություններն են Հռոմը (Ֆումիչինո օդանավակայան), Փարիզը (Բուվե օդանավակայան), Բարսելոնան ու Պրահան:
Բացի այդ, ավիաընկերությունը նշում է, որ Wizzair-ը Քութայիսիի իր ավիապարկին կավելացնի ևս մեկ A320 ինքնաթիռ:
Wizzair հունգարական ավիաընկերությունը Քութայիսիից չվերթներ է իրականացնում 2012թ-ից: 2016թ-ին ավիաընկերությունը Քութայիսիում իր բազան է բացել: Ներկա պահին Wizzair-ը չվերթներ է իրականացնում դեպի Հունգարիայի, Լիտվայի, Լեհաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մեծ Բրիտանիայի քաղաքներ: Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 25 եվրոյից: