Քաղաքականությունը Հայաստանում

գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

Արթուր Դավթյանն առաջարկել է իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակել ադրբեջանական կողմից Հայաստանի բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունները բացառելու համար

Արարատ Միրզոյանը հանդիպել է Զասի հետ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Անդրադարձել են ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրադրությանը՝ շեշտելով իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:

հայ գերիների ազատ արձակում
video icon

«Վերջնական որոշումը Ռուսաստանից կախված չէ»․ Լավրովը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

«Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում», - ռուս գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը

ԱԺ-ն քննարկել է լրագրողների գործունեության սահմանափակման հարցը

«Աննախադեպ էր և անընդունելի»․ ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԺ սահմանափակումների մասին

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկա էին քննարկմանը, իշխող ուժի ներկայացուցիչները՝ ոչ։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ հանդիպմանը չներկայանալը ևս վերաբերմունք է

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավվելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները

«Զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է»․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ ներդնել անհատական մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր։

խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկում

Ծեծկռտուք և վնասված պատգամավոր․ Հայաստանի խորհրդարանը քննարկում է կառավարության ծրագիրը

Արդեն երկու օր է՝ Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ժամանակ առ ժամանակ լեզվակռիվ և ծեծկռտուք է տեղի ունենում իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորների միջև

վարչապետը ԱԺ-ին ներկայացրեց կառավարության ծրագիրը

Ի՞նչ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 տարիներին․ կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում

Պատգամավորների հարցերի մեծամասնությունը վերաբերում էր 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին, անվտանգային մարտահրավերներին ու բանակի բարեփոխումների ծրագրին

պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի

Եվս մեկ կալանավորված պատգամավոր․ «իշխանությունը լռեցնում է ընդդիմությանը»

Արդեն երեք կալանավորված պատգամավոր կա նոր գումարման խորհրդարանում։ Ընդդիմությունը նշում է, թե պատգամավորի անձեռնմխելիությունը նրանց բոլորի դեպքում էլ հաղթահարված չէ:

Հայաստանի նոր կառավարության պլանները

Ինչպե՞ս ապահովել Հայաստանի անվտանգությունը․ նոր կառավարության ծրագիրը

Նախատեսում է Զինված ուժերում իրականացնել կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ՝ ռազմավարական հեռանկարում ունենալով աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակի։ Սակայն քաղաքագետների կարծիքով, անվտանգությանը վերաբերող դրույթներում կոնկրետությունը բացակայում է

Փաշինյանի հայտարարությունը բանակցությունները վերսկսելու մասին

Հայաստանի վարչապետը հայտարարել է Ադրբեջանի հետ բանակցություններ վերսկսելու պատրաստակամության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ առնչությամբ Հայաստանը «հստակ առաջարկների է սպասում»։ Փորձագետները կարծում են, որ նրա հայտարարության նպատակն ընդամենը Երևանի վերջին օրերի կտրուկ հռետորաբանությունը բալանսի բերելն է

պատգամավորների միջև քաշքշուկ Ազգային ժողովում
video icon

Թեժ մթնոլորտ ԱԺ-ում․ կհանդարտվե՞ն արդյոք կրքերը Հայաստանի խորհրդարանում

Ազգային ժողովում իրադարձությունների զարգացումը հասավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի։ Դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, դադարեցվեց ուղիղ եթերը:

Փաշինյանն ու Արայիկ Հարությունը քննարկել են Արցախի խնդիրները

Հայաստանում քննարկում են Արցախի զարգացման հեռանկարները

Ինչ պատկերացումներ ունեն ՀՀ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Արցախի այսօրվա խնդիրների ու վաղվա անելիքների մասին․ համառոտ՝ կառավարությունում և ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքներով։

Բայդենը հակամարտության կարգավորման մասին

Ջո Բայդեն․ «Շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին»

ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում է շտապ ներգրավվել հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններում՝ Մինսկի խմբի հովանու ներքո։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ