Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Կարծիք Երևանից․ ի՞նչ սպասել Ղարաբաղում ռազմական դիմակայությունից, արդյո՞ք ելք կա և ո՞րն է այն

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսում է Ղարաբաղում ռազմական դիմակայության, Ռուսաստանի դիրքորոշման և պատերազմի հնարավոր ելքերի մասին

Նիկոլ Փաշինյան, GALLUP International, սոցհարցում, վստահության վարկանիշ, վարչապետի վարկանիշ, նախագահի վարկանիշ, Արմեն Սարգսյան

Հայաստանի վարչապետի ուղերձը: Ի՞նչ ասաց նա, և ի՞նչ էին նրանից սպասում

Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների յոթերորդ օրը Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին նախապես հայտարարված էր, և մարդիկ սպասում էին նրա խոսքին

photo icon

Այսպիսին է պատերազմը. Ղարաբաղում մարտի դաշտից երկու կողմերի գյուղերի և քաղաքների լուսանկարներ

Քանդված տների լուսանկարներ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից և Ադրբեջանի Թերթեր քաղաքից: Մարտական ​​յոթերորդ օրը Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի մարտերի յոթերորդ օրը

Ո՞վ է մրցակցում Հարավային Կովկասում․ Հայասատնն ու Ադրբեջա՞նը, թե՞ Պուտինն ու Էրդողանը։ Կարծիք

Գինը, որը վճարում են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները երկու ավտորիտար առաջնորդների ախարհաքաղաքական ֆանտազիաների համար՝ հարյուրավոր զոհերն ու վիրավորները, հաշիվ չեն

տեսանյութ, Երևան, օգնություն Լեռնային Ղարաբաղին, Ղարաբաղ, շփման գիծ, ադրբեջանական զինուժ, լայնածավալ ռազմական գործողություններ, ծանր հրետանի, ապաստարան,
video icon

Տեսանյութ․ ինչպես են Երևանում օգնություն հավաքագրում Արցախի բնակիչների և զինվորների համար

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել, կիրառվում է նաև ծանր հրետանի։ Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են ապաստարաններում

Հայաստան, Լեռնաին Ղարաբաղ, Ադրբեջան, եազմական գործողություններ,

Դաժան մարտեր Ղարաբաղում, Հայաստանի սահմանամերձ գյուղերի և քաղաքների գնդակոծում։ Թարմացվում է։ Ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ

Նորություններ և ռեպորտաժներ երկու կողմից՝ Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ