Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

ԼՂ-ից տեղահանված ընտանիքի պատմություն
video icon

Վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Մի ընտանիքի պատմություն

Տաթև Միքայելյանը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը անտառներով փախել գյուղից 2023 թ․-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Ասում է, թե որ դեպքում հայերը կարող են վերադառնալ Արցախ։

Փաշինյանի հարցազրույցը Wall Street Journal-ին

«Ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակ»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետը Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման, ճանապարհների ապաշրջափակման սկզբունքների և «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելու մասին։

Բրյուսելի բանակցություններից ակնկալիքներ

Բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալիևը կգնա՞ Բրյուսել և ի՞նչ սպասել

Փաշինյանը Ալիևի հետ «շրջադարձային փաստաթուղթ» ստորագրելու պատրաստակամության մասին խոսել էր դեռ հոկտեմբերի սկզբին, այդ պատճառով էլ Հայաստանում այժմ քննարկվում է Բրյուսելում այն ​​ստորագրելու հնարավորությունը։

Ինչ է սպասվում Լեռնային Ղարաբաղում
photo icon video icon

Բաքուն հաղթեց, հայերը լքում են ԼՂ. էլ ի՞նչ սպասել, հակամարտության կողմերի կարծիքները

JAMnews-ը զրուցել է հայ և ադրբեջանցի փորձագետների հետ, հարցումներ նկարահանել Բաքվի և Երևանի փողոցներում, արցախցիներն էլ պատմել են, թե ինչ իրավիճակում են գտնվում և ինչ սպասելիքներ ունեն։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին