Հայաստան-Ռուսաստան

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը

«Պուտինը Փաշինյանին ոչինչ չի առաջարկի, կհամոզի չմերձենալ Արևմուտքի հետ»․ կարծիքներ

Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումից, արդյո՞ք կքննարկվի նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեման, ի՞նչ նոր պահանջներ կարող է ներկայացնել Երևանին Մոսկվան։ Մեկնաբանություններ։

Սահմանազատման դեմ շարժում ՀՀ-ում
photo icon video icon

«Սահմանազատման դեմ շարժման հետևում ՌԴ-ն ու 5-րդ շարասյունն են»․ կարծիք

Շարժումն առաջնորդում է Հայաստանում հարգված հոգևորական։ Սակայն քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ այն մեծ թափ չի հավաքի, քանի որ դրան աջակցում են նախկին նախագահները, որոնց հասարակությունը մերժել է դեռևս 2018 թ․-ին։

Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին

«Բաքուն 4 գյուղերի թեման իբրև խաղաթուղթ էր օգտագործում»․ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով՝ սահմանազատումը սկսվել է մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից։ Երևանն, ըստ նրա, բարձրացնում է նաև 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների և Արծվաշենի վերադարձի հարցը։

Սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը

Վտանգավո՞ր է ՀՀ համար․ սահմանազատման մասին ընդդիմության նախագիծը

ՀՀ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են որպես հիմք ընդունել 1993 թ․-ի շփման գիծը։ Իշխող թիմը կարծում է՝ այդ կերպ փորձում են ամրագրել ուժով հաստատված սահմանագիծը, «լեգիտիմացնել ուժի իրավունքը»։

Հայաստանը՝ հրդեհի գործի՞ք

«Մոսկվան գիտի՝ հրդեհի գործիք է ոչ թե Երևանը, այլ Բաքուն»․ հայ վերլուծաբան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, թե «ՀՀ-ին հատկացվում է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր կրակ բորբոքել»։ Կարծիքներ Երևանից։

Բրյուսելյան հանդիպման արդյունքները. վերլուծաբանի կարծիք

«Բարդ է, բայց հնարավոր»․ կարծիք ՀՀ-Արևմուտք տնտեսական համագործակցության մասին

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի մեկնաբանությունը Փաշինյան-Բլինկեն-ֆոն դեր Լայեն հանդիպման արդյունքների և այն մասին, թե որքանով արժանահավատ էին մինչ այդ շրջանառվող սցենարները

ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում

«Աղոտ և ոչինչ չասող»․ ՀԱՊԿ-ի արձագանքը Երևանի հարցադրմանը

Հարցին՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում, երկու տարի անց պատասխանել է անանուն պաշտոնյա և հայտարարել՝ «այն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է երկկողմանի հիմունքներով կարգավորված սահմանը ՀՀ և նրա հարևանների միջև»։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ