ՀՀ վարչապետն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պայմանագրի 17 հոդվածներից 13-ը համաձայնեցված են լիարժեք, 3-ը՝ մասնակի: Թե որ հարցերի շուրջ չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել՝ չի մանրամասնել:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի մեկնաբանությունը ՀՀ-ում ռուսական ներկայության սահմանափակման և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավոր հետևանքների մասին
Ռուս սահմանապահները դուրս են բերվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը չի բացառում, որ նրանք ոչ թե լքեն Հայաստանը, այլ մնան ու տեղակայվեն 102-րդ ռազմաբազայում։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այս առաջարկը ներկայացրել է վարչապետ Փաշինյանին, վերջինս «ինչ-որ բաների հետ համաձայն է եղել, ինչ-որ բաների հետ՝ ոչ»։
Հայաստանում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում վնասվել են նաև Լոռու մարզի երկաթուղային գծերը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ եթե վերականգնումը ձգձգվի, հարկային մուտքերը կարող են նվազել։
Պաշտոնապես մատնանշվում է ընկերության կողմից ֆինանսական պարտավորությունները չկատարելու հանգամանքը, սակայն վերջին ամիսներին հայկական կողմը պարբերաբար խախտումներ էր արձանագրում ռուսական հեռուստաալիքների բովանդակության մեջ։
Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումից, արդյո՞ք կքննարկվի նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեման, ի՞նչ նոր պահանջներ կարող է ներկայացնել Երևանին Մոսկվան։ Մեկնաբանություններ։
Շարժումն առաջնորդում է Հայաստանում հարգված հոգևորական։ Սակայն քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ այն մեծ թափ չի հավաքի, քանի որ դրան աջակցում են նախկին նախագահները, որոնց հասարակությունը մերժել է դեռևս 2018 թ․-ին։
ՀՀ վարչապետի խոսքով՝ սահմանազատումը սկսվել է մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից։ Երևանն, ըստ նրա, բարձրացնում է նաև 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների և Արծվաշենի վերադարձի հարցը։
ՀՀ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են որպես հիմք ընդունել 1993 թ․-ի շփման գիծը։ Իշխող թիմը կարծում է՝ այդ կերպ փորձում են ամրագրել ուժով հաստատված սահմանագիծը, «լեգիտիմացնել ուժի իրավունքը»։