Հայաստան-Թուրքիա

IRI-ի նոր հարցումը ՀՀ մասին

Հայաստանցիների 56%-ն աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը՝ որպես ներկա նպատակ, ցանկալի, բայց անիրագործելի է համարում քաղաքացիների 38%-ը, 33%-ի խոսքով՝ այն ոչ ցանկալի է, ոչ էլ հասանելի։

Գարո Փայլանը՝ հայ-թուրքական կարգավորման մասին

«Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված որոշակի ճնշում կա Էրդողանի վրա»․ կարծիք

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի խոսքով՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական աղքատ բնակավայրերի բնակիչներն ուզում են, որ հայ-թուրքական սահմանը բացվի, քանի որ հասկանում են՝ դա իրենց ձեռնտու է։

Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ինչպե՞ս է Թուրքիան տեսնում հայ-ադրբեջանական հաշտությունը․ Էրդողանի արձագանքը

Էրդողանի խոսքով՝ ՀՀ-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի «վերջնական քայլը» կլինի «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է՝ սա Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից միայն մեկն է։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

«Ցեղասպանությունը զուտ հայկական հարց չէ». կարծիքներ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչպես են աշխարհաքաղաքական փոփոխություններն ազդում ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ քաղաքականության վրա։

Թուրքիան՝ Երևան-Բաքու բանակցությունների մոդերատո՞ր

Թուրքիան՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մոդերատորի դերում. ի՞նչ կստացվի

Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջնորդի դերում Անկարայի թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում Երևանում։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունը

ՄԱԿ ԱԽ-ն՝ խաղաղության պայմանագրի երաշխավոր

«Խաղաղության պայմանագրի երաշխավոր կարող է դառնալ ՄԱԿ ԱԽ-ն»․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի կարծիքով՝ մեծ ձեռքբերում կլինի, եթե ԱԽ-ն բանաձևով հաստատի ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք պայմանագիրն ու ստանձնի հնարավոր վեճերի կարգավորման պատասխանատվություն։

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում

«Միջանցքի դիմաց ՀՀ-ն կարող է Թուրքիայով ճանապարհ ստանալ դեպի Սև ծով»․ քաղաքագետ

Արեգ Քոչինյանն ասում է՝ եթե Ադրբեջանն ուզում է Հայաստանի կողմից չվերահսկվող ճանապարհից օգտվել, հայկական կողմն էլ պետք է փորձի հասկանալ՝ ինչ կարող է ստանալ դրա դիմաց։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ