Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուս․ Թրամփն ընդդեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության

ԱՄՆ նախագահը քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերությանը Չինաստանին համակրելու համար և պատասխան է ստացել․ «Մի՛ քաղաքականացրեք պանդեմիան, եթե չեք ուզում, որ աշխարհում դրան զոհ գնացածների թիվն ավելանա»։

«Հենց դուրս եկա, առաջին հերթին, կնոջս եմ համբուրելու»․ կարանտինային յոթ պատմություն Վրաստանից

Ինչ–որ մեկը համաժողովից է վերադարձել, մյուսը համաճարակի պատճառով աշխատանքն է կորցրել արտասահմանում։ Նրանք փակված են մասնավոր հյուրանոցներում ողջ Վրաստանով մեկ, այդ թվում՝ հինգաստղանի

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ