Սերժ Սարգսյանը (ծնվ. 1954 թ. հունիսի 30-ին) Հայաստանի նախկին նախագահն է, երրորդը՝ երկրում անկախության հռչակումից հետո: Նախագահել է երկու ժամկետ՝ 2008-ից 2018 թվականներին:
1988 թվականից Սերժ Սարգսյանը «ղարաբաղյան շարժման» առաջնորդներից էր:
Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ուժային կառույցները: 1993 թվականից աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարար: 1995-ին նշանակվել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար: Մինչև 1999 թվականը ղեկավարել է ՆԳ և ազգային անվտանգության նախարարությունը: 2000 թվականից նորից նշանակվել է պաշտպանության նախարար և շարունակել պաշտոնավարել որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2003-ի խորհրդարանական ընտրություններում Սարգսյանը գլխավորեց Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը, չնայած դեռ դրա անդամ չէր: Կուսակցությանը միացավ միայն 2006-ին և մեկ տարի անց արդեն դարձավ դրա առաջնորդը:
2008 թ. փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ: Բայց ընտրություններում նրա հիմնական մրցակից, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չընդունեցին նրա հաղթանակը, համարելով, որ արդյունքները կեղծված են:
Երևանի փողոցներում շուրջօրյա բողոքի ցույցեր սկսվեցին: 2008-ի մարտի 1-ին ՝ ցույցի ցրելու ընթացքում, զոհվեց 10 մարդ: Դրա համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, որը դեռ համարվում էր գործող նախագահ, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ դեռ չէր ստանձնել պաշտոնը:
20015-ին, Սարգսյանի նախաձեռնությամբ, Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Երկիրն անցում կատարեց կիսանախագահական կառավարումից խորհրդարանականի: Փորձագետներն արդեն այն ժամանակ հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանն այդպիսով ցանկանում է ընդմիշտ պահպանել իշխանությունն իր ձեռքերում:
Բանն այն է, որ նա այլևս չէր կարող առաջադրվել նախագահի պաշտոնում: Եվ այժմ կարող էր դառնալ վարչապետ, այսինքն՝ խորհրդարանական կառավարմանն անցած երկրում կրկին զբաղեցնել բարձրագույն պաշտոնը:
Այս մտադրությունը հաստատվեց 2018-ի գարնանը, երբ այն ժամանակվա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր առաջնորդ Սարգսյանին ընտրեց վարչապետ:
Սակայն, 2018-ի մարտից ընդդիմադիրների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեց բողոքի շարժում՝ ընդդեմ Սարգսյանի իշխանության պահպանման: Աստիճանաբար նրանց միացան տասնյակ հազարավոր մարդիկ: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին:
Փողոց դուրս եկած Հայաստանի քաղաքացիների ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հեղափոխականները հաղթեցին: Վարչապետ ընտրվեց հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նախկինում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը դարձավ ընդդիմադիր: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա բավարար քանակությամբ ձայներ չստացավ և այժմ ներկայացված չէ Ազգային ժողովում:
2019 թվականին Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «դիզելի» գործով։ Նա մեղարվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և ավելի քան մեկ միլիոն դոլար բյուջետային միջոցների վատնման մեջ: 2020 թվականի հունվարին նախաքննությունն ավարտվել է: