Ռուսաստան

Ռուս սահմանապահների դուրսբերում Ներքին Հանդից

«Ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն ՀՀ բոլոր տարածքներից»․ քաղաքագետ

Ռուս սահմանապահները դուրս են բերվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը չի բացառում, որ նրանք ոչ թե լքեն Հայաստանը, այլ մնան ու տեղակայվեն 102-րդ ռազմաբազայում։

Ո՞րն է ՀՀ և ԵՄ ամենամեծ ձեռքբերումը

«ԵՄ-ն չի ուզում Երևանին սնել կեղծ պատրանքներով»․ կարծիք

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանի գնահատմամբ՝ պատրանք է, թե Ադրբեջանի հարձակման դեպքում ԵՄ-ն «կգա և կփրկի հայերին»։ Առավելագույն քայլն, ըստ նրա, արդեն արված է․ ՀՀ-ում տեղակայվել է դիտորդական առաքելություն։

Ռուսական «Առաջին ալիքի» սփռման դադարեցում

ՀՀ-ում դադարեցվել է ռուսական «Առաջին ալիքի» սփռումը․ ի՞նչն է պատճառը

Պաշտոնապես մատնանշվում է ընկերության կողմից ֆինանսական պարտավորությունները չկատարելու հանգամանքը, սակայն վերջին ամիսներին հայկական կողմը պարբերաբար խախտումներ էր արձանագրում ռուսական հեռուստաալիքների բովանդակության մեջ։

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը

«Պուտինը Փաշինյանին ոչինչ չի առաջարկի, կհամոզի չմերձենալ Արևմուտքի հետ»․ կարծիքներ

Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումից, արդյո՞ք կքննարկվի նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեման, ի՞նչ նոր պահանջներ կարող է ներկայացնել Երևանին Մոսկվան։ Մեկնաբանություններ։

Հայաստանը՝ հրդեհի գործի՞ք

«Մոսկվան գիտի՝ հրդեհի գործիք է ոչ թե Երևանը, այլ Բաքուն»․ հայ վերլուծաբան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, թե «ՀՀ-ին հատկացվում է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր կրակ բորբոքել»։ Կարծիքներ Երևանից։

Աշխատանքային միգրացիան ՀՀ-ից Ռուսաստան շարունակվում է

Աշխատանքային միգրացիան ՀՀ-ից Ռուսաստան շարունակվում է․ պատճառներն ու հետևանքները

Մարդիկ մեկնում են աշխատելու՝ անտեսելով ռուբլու ցածր կուրսը և ռուս-ուկրաինական պատերազմը։ Պարզաբանումներ փորձագետից, 15 տարի արտագնա աշխատանքով ընտանիքը պահող հայ վարպետից

ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում

«Աղոտ և ոչինչ չասող»․ ՀԱՊԿ-ի արձագանքը Երևանի հարցադրմանը

Հարցին՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում, երկու տարի անց պատասխանել է անանուն պաշտոնյա և հայտարարել՝ «այն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է երկկողմանի հիմունքներով կարգավորված սահմանը ՀՀ և նրա հարևանների միջև»։

Կրակոցներ սահմանին․ նոր էսկալացիա կլինի՞

«Մոտիվները պետք է փնտրել Մերձավոր Արևելքում»․ կարծիք Բաքվի քայլերի մասին

«Պատահական չէ, որ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակում Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան թիրախավորումից ժամեր անց»,- ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում

«ՀՀ-ն ունի իր օդանավակայանը վերահսկելու կարողություն». ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայկական կողմը պաշտոնական նամակով տեղեկացրել է ՌԴ-ին ռուս սահմանապահներին օդանավակայանից հեռացնելու իր որոշման մասին:

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ