Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին (ծնվել է 1967թ․) վրացական և ուկրաինական քաղաքական գործիչ է, որը 2003-ի աշնանը հայտնի դարձավ որպես «Վարդերի հեղափոխության» առաջնորդ: Այն ժամանակ Վրաստանում իշխանությունից զրկվեց հետխորհրդային առաջնորդ, նախագահ Էդուարդ Շևարդնաձեն և նրա կառավարությունը:

Սաակաշվիլին աշխատել է որպես իրավաբան Նյու Յորքում և 1999-ին եկել է Վրաստան ՝ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: 2000-ին նա դարձավ արդարադատության նախարար Շևարդնաձեի կառավարությունում, որը և տապալեց երեք տարի անց:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնն է զբաղեցրել երկու ժամկետ՝ 2004 թվականի հունվարի 25-ից մինչև 2013 թ. նոյեմբերի 17-ը: Նրա հիմնական հաջողություններն են համարվում հակակոռուպցիոն նախագիծը և տնտեսության հիմնավոր բարեփոխումը:

Նրա օրոք բյուջեի իրական եկամուտները տասն անգամ ավելացել են, հանրապետության ամբողջ տարածքում նոր ճանապարհներ են կառուցվել, վերականգնվել են ենթակառուցվածքները, վերակառուցվել են բազմաթիվ քաղաքներ:

Սաակաշվիլիի կառավարման հիմնական խնդիրներն են մարդու իրավունքների ոտնահարումը, ներառյալ սեփականության իրավունքը: Ընդդիմությունն այս ժամանակահատվածը անվանում է «ոստիկանության ռեժիմի կառավարում»: 2007 թվականի նոյեմբերի 7-ին, արցունքաբեր գազի և ռետինե կոճղերի օգտագործմամբ ոստիկանությունը ցրել է բազմահազարանոց ցույցը Թբիլիսիի կենտրոնում, որի մասնակիցները պահանջում էին նախագահի հրաժարականը:

Սաակաշվիլիի նախագահության օրոք ամենածանր ճգնաժամն է համարվում օգոստոսյան պատերազմը Ռուսաստանի հետ 2008 թվականին Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության շուրջ:

2015-ի մայիսից 2016-ի նոյեմբեր Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետն էր, ստացել է ուկրաինական քաղաքացիություն: Բայց նա ստիպված է եղել լքել ուկրաինական քաղաքականությունը և լքել երկիրը Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բախումից հետո:

Վրացական նոր իշխանությունները, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ուղորդմամբ, Միխեիլ Սաակաշվիլիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցել: Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից 2015 թ.

«Սաակաշվիլիին խաբել են, որպեսզի նա տեղափոխվի բանտային հիվանդանոց», - հայտարարել է օմբուդսմենը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փաստացի բռնի կերպով տեղափոխել են բանտային հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նա դիմադրություն է ցուցաբերել և մարմնական վնասվածքներ ստացել։

Ազատ արձակել Սաակաշվիլիին և արտահերթ ընտրություններ անցկացնել․ զանգվածային ցույց Թբիլիսիում

«Չենք հեռանալու, քանի դեռ չեք վերադարձրել գողացված ընտրությունները, քանի դեռ Սաակաշվիլիի առողջությունն ու կյանքն ապահովված չեն»․ Վրաստանում ընդդիմությունն անժամկետ ցույցեր է հայտարարել

Սաակաշվիլին ունի «ինքնասպանության իրավունք».

«Սաակաշվիլին ինքնասպանության իրավունք ունի», - ասել է Վրաստանի վարչապետը

«Աբսուրդային և վտանգավոր խոսքեր»․ իրավաբաններն այսպես են մեկնաբանում Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «օրենքով՝ ինքնասպանության իրավունք ունի»։

Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել, թեև նա ստացել է եվրոպական հզոր աջակցություն

Սահմանի ապօրինի հատման մեղադրանք է առաջադրվել Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին, որը հիվանդանոց է տեղափոխվել 20-օրյա հացադուլից հետո։ Եվրոպացի 72 քաղաքական գործիչներ պահանջում են ազատ արձակել նրան։

photo icon

«Ազատություն Միշային»․ Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Սաակաշվիլիին ազատ արձակել

Ֆոտոռեպորտաժ Թբիլիսիի Ազատության հրապարակից, որտեղ հոկտեմբերի 14-ին բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու պահանջով։

Սաակաշվիլին Վրաստանո՞ւմ է։ Տեսանյութ, որ նա Բաթումում է, և իշխանությանը դեմ քվեարկելու կոչ

Սաակաշվիլին Վրաստան է ժամանել․ համենայնդեպս, այս մասին են վկայում ենթադրաբար Բաթումից նրա հրապարակած տեսանյութերը։ ՆԳՆ-ն խոստանում է կալանավորել նրան։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին