Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Արցախից Հայաստան մեկնելու նոր կարգ

«Ադրբեջանը ԼՂ-ից ելքը թույլատրում է, մուտքն՝ արգելում»․ ՄԻՊ արձանագրումը

Գորիսից ԼՂ՝ տուն էին ուղևորվել 27 քաղաքացիներ։ Նրանց թույլ չեն տվել անցնել Լաչինի միջանցքով։ Միայն 4-ն են հասել Արցախ՝ Ստեփանակերտի հիվանդանոց, քանի որ վատացել է նրանց ինքնազգացողությունը։

Հնարավո՞ր է երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև.
photo icon

«Երկխոսությունից հրաժարվելը կնշանակի հրաժարվել մեր ապագայից»․ երիտասարդ ակտիվիստ

«30 տարի մենք իրար սպանում ենք և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ խոսելու ընդունակ սերունդ չի եկել»։ Հնարավո՞ր է երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Լավրով-Միրզոյան հանդիպում Մոսկվայում

«Հայաստանում հակառուսական արշավ չկա»․ Լավրով-Միրզոյան հանդիպում Մոսկվայում

Միրզոյանի հայտարարությունները ԼՂ-ում իրավիճակի և հայ-ադրբեջանական կարգավորման մասին, Լավրովի սկանդալային մեկնաբանությունները «Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու» Արևմուտքի փորձերի մասին և զուգահեռները Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի միջև։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին