Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ փուլ

«Հայամետ լուծումներ չեն սպասվում»․ հայ քաղաքագետները Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանում կարծում են՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ 3 առանցքային հարցերի շուրջ կողմերն ունեն տարբեր մոտեցումներ։

ՌԻԱ Նովոստի. Վաշինգտոնը ԼՂ-ին ստիպում է բանակցել

Վաշինգտոնը սպառնո՞ւմ է ԼՂ-ում հակաահաբեկչական օպերացիայով. կարծիքներ Երևանից և Բաքվից

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով «դիվանագիտական ​​աղբյուրին», հայտնում են, որ Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը։

Արցախի շրջափակման վեց ամիսները

«Եկամտի աղբյուրը կորցրել է 11 հազար մարդ»․ ԼՂ-ի 6-ամսյա շրջափակման հետևանքները

Արցախի ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է արտահերթ զեկույց, որում ներկայացված են ամփոփ տվյալներ շրջափակման հետևանքների մասին։ Զեկույցի մանրամասները, պաշտոնական Երևանի գնահատականները

Փաշինյանի հարցազրույցը CNN Prima News-ին
video icon

«Ուկրաինայի հետ պատերազմում ՌԴ դաշնակիցը չենք». Փաշինյանի հարցազրույցը CNN-ին

Հայաստանի վարչապետի անկեղծ պատասխանները Prima News-ի եթերում երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական խնդիրների, հարևանների հետ հարաբերությունների մասին և նույնիսկ անձնական բնույթի հարցերին

Հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակներ

Բաքու-Երևան բանակցությունների ռուսական և արևմտյան հարթակները․ ինչո՞վ են տարբեր

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ բոլոր հարթակներում քննարկվում են նույն հարցերը, սակայն փորձագետները պնդում են՝ դրանց վերաբերյալ մոտեցումներն ու շեշտադրումները տարբեր են։ Հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մեկնաբանությունը

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ