Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս-պրեսին (AFP)

«ԼՂ-ում Ադրբեջանը գետտո է ստեղծում»՝ և այլ հայտարարություններ Փաշինյանի հարցազրույցից

Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը խոսել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, պատերազմի հավանականության, Արևմուտքի և Ռուսաստանի միջև «բալանսավորված» քաղաքականություն վարելու մասին։

Արցախի նախագահը միացել է նստացույցին

«Վտանգավոր է իր անհասկանալիությամբ»․ Արցախի նախագահի հայտարարության մասին

Արայիկ Հարությունյանը միացել է Ստեփանակերտում ընթացող նստացույցին և նշել, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա բնականոն հուն, դիմելու են «ավելի կոշտ գործողությունների»։

Սամվել Բաբայանը՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու մասին

«Անիրատեսական է»․ կարծիք Բաքվի հետ առանց միջնորդի բանակցելու մասին

Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ նախ պետք է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի հետ, ապա նոր անցնել այլ հարցերի քննարկմանը։ Հարցազրույցի կարևոր դրվագները, փորձագիտական կարծիք

Կրակոցներ՝ վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին

«Բանակցությո՞ւն, թե՞ պայմանների թելադրում»․ կրակոցներ վաշինգտոնյան հանդիպման ֆոնին

ԱՄՆ-ից հաղորդված տեղեկությունները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին, Արցախի խորհրդարանի պահանջը դադարեցնել դրանք մինչև հրադադարի հաստատումը, նաև փորձագիտական կարծիք

Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ փուլ

«Հայամետ լուծումներ չեն սպասվում»․ հայ քաղաքագետները Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանում կարծում են՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ 3 առանցքային հարցերի շուրջ կողմերն ունեն տարբեր մոտեցումներ։

ՌԻԱ Նովոստի. Վաշինգտոնը ԼՂ-ին ստիպում է բանակցել

Վաշինգտոնը սպառնո՞ւմ է ԼՂ-ում հակաահաբեկչական օպերացիայով. կարծիքներ Երևանից և Բաքվից

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով «դիվանագիտական ​​աղբյուրին», հայտնում են, որ Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը։

Արցախի շրջափակման վեց ամիսները

«Եկամտի աղբյուրը կորցրել է 11 հազար մարդ»․ ԼՂ-ի 6-ամսյա շրջափակման հետևանքները

Արցախի ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է արտահերթ զեկույց, որում ներկայացված են ամփոփ տվյալներ շրջափակման հետևանքների մասին։ Զեկույցի մանրամասները, պաշտոնական Երևանի գնահատականները

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին