Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուսն Իրանում․ խոշորագույն բռնկումներից մեկն աշխարհում և իշխանությունների խաբեությունը

Բժիշկների հերոսությունն ու ինքնազոհաբերությունը չի փրկում Իրանին COVID-19–ի դեպքերի կտրուկ աճից։ Հարվածի տակ են նաև հարևաններն, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրները

Մահվան դեպքեր, նստարանների ապամոնտաժում և տարեցների հարկադիր ախտահանում․ կորոնավիրուսը Թուրքիայում

Թուրքիայում COVID-19–ով վարակման արագ աճ է գրանցվել։ Փորձագետները մեղադրում են կառավարությանը, որը թույլ է տվել հազարավոր հավատացյալների Սաուդյան Արաբիա մեկնել, թեև այնտեղ կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքեր արդեն գրանցվել էին

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ