Քաղաքականությունը Հայաստանում

Հայաստանը Որոտանի հատվածում մաքսակետ տեղադրելու կարիք չի տեսնում
video icon

«Որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու կարիք չունենք»․ ՀՀ ՊԵԿ նախագահը՝ Որոտանի հատվածի մասին

Ռուստամ Բադասյանը նշել է, որ անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներն իրանցի վարորդների կողմից իրականացվեն «հնարավորինս հարմարավետ» և հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար

ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայց

«Դատական վճիռը կարող է օգնել Արցախի ճանաչմանը»․ Արա Ղազարյանը՝ Հաագա ներկայացված հայցի մասին

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ եթե դատարանի վճռով հաստատվի, որ Ադրբեջանը վտանգում է արցախցու գոյությունը, կնշանակի, որ խնդրի միակ՝ քաղաքական լուծումն Արցախի անկախության ճանաչումն է։

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնեց նախագահությունը ՀԱՊԿ-ում

Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կգումարվի 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Մինչ այդ Տաջիկստանում կանցկացվեն ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցեն անդամ-պետությունների ԶՈՒ-ի տարբեր ստորաբաժանումներ

Էյվազլին և Չայզամին դուրս են ՀՀ տարածքից

Էյվազլի-Չայզամի․ վիճելի՞, թե՞ ադրբեջանական տարածքներ

Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից պարզաբանել է՝ ինչու է գործածել ադրբեջանական տեղանուններ։ Փորձագետները մեկնաբանել են Գորիս-Կապան ճանապարհի վիճելի հատվածների շուրջ ստեղծված իրավիճակը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ հեռանկարներ և սպառնալիքներ

Թուրքագետ Սուրեն Մանուկյանի կարծիքն այն մասին, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, Հայաստանի, Թուրքիայի և այլ շահագրգիռ կողմերի նպատակների և առաջնահերթությունների մասին

Կենտրոնական բանկը 2021 թ․-ի համար կանխատեսում է 5.4% տնտեսական աճ

5.4 % տնտեսական աճ 2021-ին․ Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսումներ է ներկայացրել

Սյունիքի Որոտան բնակավայրի հատվածում ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքների վերաբերյալ ԿԲ նախագահը դժվարացավ որևէ գնահատական տալ, միայն ասաց, որ ռիսկային սցենարներ են մշակվում հնարավոր զարգացումների համար

ֆեյսբուքյան ֆլեշմոբ «գունագեղ» միջոցառման չեղարկման պահանջով

«Պահանջում ենք չեղարկել»․ զոհվածների հարազատները՝ «գունագեղ» տոնական միջոցառման մասին

Զոհվածների ծնողներն ու հարազատներն առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

Արթուր Դավթյանն առաջարկել է իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակել ադրբեջանական կողմից Հայաստանի բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունները բացառելու համար

Արարատ Միրզոյանը հանդիպել է Զասի հետ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Անդրադարձել են ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրադրությանը՝ շեշտելով իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:

հայ գերիների ազատ արձակում
video icon

«Վերջնական որոշումը Ռուսաստանից կախված չէ»․ Լավրովը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

«Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում», - ռուս գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ